Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ

Բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ի ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ կալանավորված է, իսկ մեղադրանքը իբրև իշխանությունը բռնությամբ զավթելու կոչն է:

2025 թվականի օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տ. Դավթյանը, առանց որևէ իրավաչափ պատճառաբանության կամ պայմանի, երկարաձգեց ապօրինի կալանքի ժամկետը ևս երկու ամսով` որպես հիմք փաստացի դիտարկելով քննչականի կողմից այդ նույն իբրև կոչի մեղադրանքով ակտիվ գործողությունների խոստումը:

Միաժամանակ արձանագրվել էր մեղսագրվող փողերի լվացման և տնտեսական բնույթի ենթադրյալ արարքների վերաբերյալ հիմնավոր կասկածի լիարժեք բացակայությունը:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դատախազության և փաստաբանական խմբի կողմից ներկայացված բողոքները մերժեց: Այսինքն՝ վերստին հաստատվեց և ամրապնդվեց փողերի լվացման և տնտեսական բնույթի ենթադրյալ արարքների վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության հանգամանքը, սակայն, կրկին կոպտորեն խախտելով անձի անձնական ազատության անձեռնմխելիությունը, չվերացվեց կիրառված ապօրինի կալանքը:

Այսինքն՝ հունիսի 17-ի Մայր Աթոռը պաշտպանող և իշխանությունների կողմից սահմանադրական և օրենսդրական երաշխիքները կոպտորեն ոտնահարող վարքագիծը քննադատող խոսքը, որն ամբողջությամբ պաշտպանված է խոսքի ազատության երաշխիքներով, միակ պատճառն է, որ Սամվել Կարապետյանն այլևս 90 օրից ավելի է, ինչ կալանավորված է:

Ուշադրության է արժանի նաև այն, որ օգոստոսի 15-ից մինչ այս պահը, ընդհանրապես որևէ քննչական, վարույթային գործողություն չի կատարվել, թեև ինչպես նշվել էր, ակտիվ գործողությունների խոստում էր փաստացի տրվել Դատարաններին:

Փաստաբանական խմբի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարվել են դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքների վերաբերյալ լրացուցիչ իրազեկում կտրամադրվի:

Միաժամանակ ցանկանում ենք կրկին արձանագրել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը որևէ աղերս չունի իրավունքի և օրինականության հետ, նվազագույն օրենսդրական երաշխիքները պահպանված չեն, և դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում է, որի վերաբերյալ տվյալներն անվիճելի են»:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ադրբեջանի տնտեսական աճը դանդաղում է, Հայաստանն ու Վրաստանն առաջընթաց են գրանցում. ՀՔՆԱԿ Աբսուրդային վիճակ է մեզ մոտ․ քաղաքապետարանը իր վրայից ցրում ա (video) 21 անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազարական դրամի աջակցությունը ՀՀ-ում հեղուկ վառելանյութի լցավորման կայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի Վեդրոն, քարը, ցեխ ենք անում, վերջում ասում ենք՝ բա շուշաբանդը որտե՞ղ է. Փաշինյանը՝ մետրոյի մասին (video) Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞. տապալել եք քաղաքի կառավարումը. Սուքիասյան Գեղցի Տարոն ու այ Արա՛մ․․․ դե հրապարակեք ապացույցները․ Գագիկ Համբարյան (video) Թուրքիան մշտապես Սիրիայի կողքին է․ Իբրահիմ Քալըն Կառավարությունն ընդունեց նոր կարգը Իսրայելի հետ բանակցությունները կարող են արդյունքներ տալ «առաջիկա օրերին»․ Սիրիայի նախագահ Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Թրամփի ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Նյու Յորքի վրայով թռչող ուղևորատար ինքնաթիռի հետ. Bloomberg Ամուսնուս ձախ աչքը չի տեսնում, ծնոտն ու կողերը կոտրված են. Կադաստրի նախկին աշխատակից ԽԱՅՏԱԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է․ Երևանցիներին վռնդում են Երևանի կենտրոնից․Բյուջեի հավաքագրումը «գցել» են ոտքներին (video) Հայաստանի լրատվական դաշտը մոնիթորինգի է ենթարկվում նաև Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք»-ի գեղեցիկ փաթեթավորմամբ հանձնումը․ Թրամփը ՀՀ-Ադրբեջան կոնֆլիկտում միջնորդ չէ Ազգն այն է, ինչ դավանում է․ Արմեն Աշոտյան Կարևոր փոփոխություն ԱՄՆ վիզայի տրամադրման ընթացակարգում Պետության դրամապանակը պետք է աշխատի մեզ համար, ոչ թե մեր դեմ․ Դավիթ Անանյան Սկզբում պետք է հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում Ներքին Չարբախում գողացել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի անիվները, հայելիները Դեղնակտուց բողոքական եղբայրս, եթե քո հոգևոր քայլերը սկսեիր Սյունիքներից ու Ամասիաներից,ինչե՞ր կգրեիր Հայաստանին է մոտենում ակտիվ ցիկլոն. Սուրենյան Դե ուշադիր լսե՛ք․․․ ես անելու եմ այն, ինչ որոշել եմ․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Փաշինյանը գնում է բանակի ավիրման ճանապարհով` մտքում ունենալով միայն մեկ «փաստարկ»` պատերազմ չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am