Ներպալատական ինտրիգներում Փաշինյանի դիլեման. «շիշ բռնո՞ղ», թե՞ «թքող» ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում ձեւավորված հակամարտությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ իշխող թիմի պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ դեռ երկար կձգվի։ Բայց արդեն այսօր ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է, եւ նրա կողմնորոշումը թեքված է դեպի Ալեն Սիմոնյանի կողմ։

Ոչինչ, որ Սիմոնյանը քաղաքացու վրա թքեց եւ միջադեպից հետո մնաց անպատիժ։ Ոչինչ, որ Ազգային ժողովի գնումները գրեթե բաց տեքստով կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ Ոչինչ անգամ, որ Սիմոնյանը բյուջեի հաշվին իրեն թույլ է տալիս ձեռք բերել 2.5 միլիոն դրամանոց ոսկե թզբեհ (համրիչ), ոչինչ, որ ընկերների բուքմեյքերական շահերն է առաջ բրթել։ Քանի որ հակառակ կողմում կանգնած է «շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, Փաշինյանի համար պատասխանը պարզ է. պետք է պաշտպանել «թքող ԱԺ նախագահ»-ին։ Սա նաեւ այն պատճառով, որ Հայկ Սարգսյանի կողմից բարձրաձայնված կոռուպցիոն մեղադրանքները ( https://armlur.am/1504513/ ) ինչ-որ չափով վերաբերելի են նաեւ իր աներորդի Հրաչյա Հակոբյանին, որովհետեւ վերջինս էլ նույնպիսի մտերմություն ունի բուքմեյքերական ընկերությունների գերհարուստ սեփականատերերի հետ (միասին Հունաստանում հանգստացել են եւ այլն):

Դառնալով Հայկ Սարգսյանին` նշենք, որ նա Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմ եւ մոտ մարդկանցից մեկն է, Փաշինյանի անբաժան շրջապատից, իսկ այսօր դառնում է անցանկալի։ Պատճառը պարզ է. Սարգսյանը սկսեց ցուցադրել ինքնուրույնություն, թիմի ներսում փորձել է լիդերության հայտ ներկայացնել, իսկ երբ անգամ հանդգնեց հակադրվել ՔՊ ակտիվի հավաքի ժամանակ սեփական քավոր Վահե Ղալումյանին եւ անգամ քաշքշեցին միմյանց Փաշինյանի ներկայությամբ, իրավիճակ փոխվեց։

Սակայն հետաքրքիր դիլեմա է ստացվել. Փաշինյանը կողմ է Սիմոնյանին, բայց շատ լավ գիտի, որ հենց Սիմոնյանն էլ անցանկալի է թիմի մեծամասնության համար։ Թքող, սկանդալային պատմություններով ու թիմակցի կողմից կոռուպցիայի համար մեղադրվող ԱԺ նախագահը քաղաքական ծանր բեռ է իշխող թիմի համար։

Արդյունքում, ՔՊ-ի ներսում ամեն ինչ վերածվել է ներպալատական ինտրիգների ու «ռազբորկաների», իսկ գլխավոր դիրիժորը Նիկոլ Փաշինյանն է, ով ստիպված է մի ձեռքով հեռու պահել «շիշ բռնողին», մյուսով՝ թիկունք կանգնել «թքող ԱԺ նախագահ»-ին»։

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am