Նախագահը հրավիրել է խաշի
Հունվարին արձակուրդ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին: Սա արդեն ավանդույթ դարձած արարողություն է,որն անցկացվում է վերջին մի քանի տարիներին: Հիշեցնենք,որ հանրային խորհուրդը կազմված է 36 անդամներից և 12 ոլորտային հանձնաժողովներից: Այդ 36-ից` 12 անդամները նշանակվել են ՀՀ նախագահի հրամանգրով եւ ձեռնամուխ են եղել 12 ոլորտային հանձնաժողովների ձևավորմանը: 1200 հասարակական կազմակերպություններ այդ հանձնաժողովներ են գործուղել իրենց շուրջ 1950 ներկայացուցիչների: Արձագանքելով հասարակությանը հուզող խնդիրներին` յուրաքանչյուր հանձնաժողով ակտիվորեն աշխատում է, կազմակերպում նիստեր, ձևավորում աշխատանքային խմբեր` տվյալ ոլորտին առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
