«Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր` օգտագործել Տեր Հորը իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և վարկաբեկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը «հնազանդությամբ» կատարեց:
Ինչ վերաբերում է Տ. Արամ քահանա Ասատրյանի հարցազրույցի ժամանակ հնչեցրած անհիմն և կեղծ մեղադրանքներին ու բամբասանքներին` նշենք, որ եկեղեցու հոգևորականաց դասը, անկախ իր նվիրապետական աստիճանակարգությունից, միմյանց և հավատացյալ հոտի նկատմամբ մշտապես դրսևորում են Քրիստոսի Ավետարանի սերն ու հոգածությունը:
Եկեղեցում տիրարապետող է ոչ թե վախի, այլ սիրո, ներողամտության, հնազանդության, մարդասիրության և աստվածսիրության ոգին: Սրան զուգահեռ եկեղեցականները առաջնորդվում են նաև նվիրական կարգուկանոնով և ծառայասիրության բարձր գիտակցությամբ`եկեղեցու սրբությունը վեր դասելով սեփական հավակնոտություններից և կամայականություններից:
Եկեղեցին և եկեղեցականներն առանց այս երկու հիմնասյուների, այն է` սիրո և կարգապահության, անկարող պիտի լինեն ամբողջանվեր և արդյունավետ ծառայելու Քրիստոսի Սուրբ Ավետարանին և հավատավոր մեր ժողովրդին:
«Իմաստուն տղան լսում է հոր խրատը, բայց ծաղրողը չի ընդունում հոր հանդիմանությունը» (Առակաց 13:1):
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան