Օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ հիացմունքով նշելով որ ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ իր կրած ձեռագործ բրոշի վերաբերյալ։ Իսկ վերջում պատգամավորը շեշտել է, որ այն իրեն նվիրել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի արև-աղջիկ»։
Երեկ Մարիամ Աբրահամյանը անդրադարձել է ՔՊ-ականի հրապարակմանը և ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Մարիամ Աբրահամյանը․ «Որպեսզի պատկերացնեք, թե ինչի է ընդունակ այս իշխանությունը։
Նախորդ հրապարակման հետ կապված ցանկանում եմ պարզաբանել։ ՔՊ-ական պատգամավորի հետ նկարված 13-ամյա արցախցի աղջկա մայրը քիչ առջ կապվեց ինձ հետ և պատմեց իրականությունը։
Գարնանը Արտաշատի նկարչական խմբերից մեկը մասնակցել է մրցույթի, որի արդյունքում հաղթողներից մեկը ճանաչվել է այդ արցախցի աղջիկը։ Ճանաչողական այցի նպատակով հաղթողներին հրավիրել են Ազգային ժողովի շենք, որտեղ նախապես իրենց հանձնարարվել էր պատրաստել հուշանվեր։ Ազգային ժողովում պատգամավորները ելույթներ են ունեցել, որից հետո հաղթող երեխաները հանձնել են իրենց պատրաստած հուշանվերները` չճանաչելով նույնիսկ ում են նվիրում։
Քպ-ական ատգամավորուհին որոշել է հենց այդ նկարն օգտագործել ու հենց այս պահին այն հրապարակել՝ փորձելով մանիպուլյացիայի միջոցով թիրախավորել 13-ամյա աղջկան։
Այսպիսով՝ իշխանությունը, սեփական դիրքերը պահպանելու համար, պատրաստ է նույնիսկ ոտնահարել երեխաների իրավունքները։ Աղջկա մայրը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը և խոստացել է կապ հաստատել պատգամավորի հետ ու պահանջել ջնջել լուսանկարը։
Իմ հերթին ես ևս ջնջում եմ նախորդ գրառումը, որպեսզի անչափահաս աղջիկը ավելորդ կերպով չթիրախավորվի»։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան