Ատրճանակն ի տես յուրայիններին է ուղղում, իսկ մատը սեղմում ժողովրդի վրա

«Հրապարակ»-ի դիտարկումը, որ Փաշինյանի թիրախում հայտնվել են Տիգրան Ավինյանն ու Ալեն Սիմոնյանը, հանրության շրջանում ոգևորություն չի առաջացնում։ Ոչ թե այն բանի համար, որ հանրությունը չի  ուզում նշվածների պաշտոններից ազատումը, այլ մի բանի են սպասում, թե երբ Նիկոլ Փաշինյանը կհայտնվի թիրախում։ Փաշինյանի թիրախը  Տիգրան Ավինյանն ու Ալեն Սիմոնյանը չեն։ Նա պարզապես սիրում է ցուցադրական կերպով թիրախավորել ՔՊ-ում աչքի ընկնող դեմքերին՝ ուշադրություն գրավելու, շեղելու համար։ Իսկ հետո սովորաբար գլխի շոյումն է գալիս ու «բանեցումը»։ Փորձը ցույց է տվել՝ նա թիրախավորում է ոչ թե մերժելու, այլ վերահսկելու համար։ Ցուցադրաբար «կրակում» է, հետո «ատրճանակը գրպանը դնում» և «զոհին» սկսում թելադրել։ Մի քանի այդպիսիքին հիշենք։

Արսեն Թորոսյանը մի ժամանակ Փաշինյանի «հրետակոծության» տակ էր, բայց այսօր սոցապ նախարար է։ Կամ Հովիկ Աղազարյանը, որին կոշտ էր թիրախավորում, իսկ հիմա վերջինս նրան «չեստ» է տալիս ու նորից օգտագործվում։ Արայիկ Հարությունյանին չմոռանանք, որին փախցրեց ու իր քթի տակ բերեց։ Դրանցից շատ օրինակներ կան, չթվարկեմ։  Երբ նա իր թիմակիցներին է թիրախավորում, դա ընդամենը ազդանշան է այլախոհներին, հանրությանը․ «տեսեք, ձեր հերթն էլ է գալու»։ Այսինքն՝ եթե անգամ Ավինյանն ու Սիմոնյանը հայտնվեն կրակի տակ, դա նրանց վերջը չէ․ Փաշինյանը պարապ ոչ մեկին չի թողնում։ Բոլորի վրա էլ կոմպրոմատ ունի և պահում է ըստ անհրաժեշտության։ Ավինյանի կամ Սիմոնյանի շուրջ ստեղծվող պատմությունը ոչ թե նրանց մերժման կամ դուրսմղման մասին է, այլ Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար։

Փաշինյանի  իրական թիրախը մենք ենք՝ շարքային քաղաքացիներս։ Ամեն քայլ, ամեն որոշում հարվածում է հենց մեզ՝ մեր գրպանին, մեր իրավունքներին ու մեր խաղաղությանը։ Նա ատրճանակը  յուրայինների վրա է ուղղում, , իսկ մատը՝ ժողովրդի վրա։ Ցանկացած մեկը, ով կփորձի անցնել նրա աթոռի կողքով, նա մատը սեղմում է «ատրճանակին»։ Ցուցադրական կրակոցների իրական զոհը միշտ հասարակությունն է։ Փաշինյանը  սիրում է թիրախավորել բոլորին, բացի ինքն իրենից։ Հանրությունն այլևս սպասում է միայն մեկ կրակոցի, որովհետև մյուս կրակոցները «փըստ են»։ Իրական հասցեատերը մեկն է։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Արցախը չկա, Նիկո՛լ, ըստ երևույթին, հղի կինն էլ վիժեց․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․ Բնակիչներն ահազանգում են տրանսպորտի բացակայության, վթարված կոյուղագծի մասին (video) Արամ Սարգսյանը ցույց է տալիս՝ ինչպես լինել անբարոյական քաղաքական գործիչ․ Երվանդ Բոզոյան (video) Հայաստանի ՄԻՊ-ի դիմումն Ադրբեջանի պաշտոնակցին անպատասխան է մնում Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը Ժողովուրդ, լսե՛ք, Ավինյանի խորհրդականները ստանում են 629 հազար դրամ աշխատավարձ․ Արմենակ Դանիելյան (video) Իրականում իշխանությանը քննադատողներին ծեծելու, դանակի ներգործությամբ վախեցնելու դեպքերը էլ ավելի շատ են, բայց շատերը լռում են. Արթուր Չախոյան Ալեքսեյ Նավալնիի կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորել են Ես նիկոլական եմ եղել ու հիմա տանջվում եմ․ քաղաքացի (video) ՔՊ-ական պատգամավորը որոշել է մանիպուլյացիայի միջոցով թիրախավորել 13-ամյա աղջկան Ատրճանակն ի տես յուրայիններին է ուղղում, իսկ մատը սեղմում ժողովրդի վրա Երկու տարվա ընթացքում Հայաստանում միջին կենսաթոշակի չափը կարող է բարձրացվել 50%-ով․ «Հայաքվե» Հակոբ Կարապետյանի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն․ ՄԻՊ Նիկոլի օլիգարխը 10 միլիարդ է պտտացնում․ Երվանդ Բոզոյան (video) 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել. «Հետք» «Ալե՛ն, Հայկ, մի՛ կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք․ մնացածը կորոշի բարոյազուրկ ՔՊ-ն» (video) Դատերի մեծ մասը ՊԵԿ-ը պարտվում է, իսկ «մասկի շոուների» արդյունքները այն չեն լինում, ինչ կանխատեսվում էր․ Վահրամ Միրաքյան Հարկային տեսուչները մեղադրվում են կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ Ավետիք Բաբայանը պնդել է, թե իբր արձակուրդի է մեկնել «աշխատանքային ծանրաբեռնվածությունից» ելնելով. 24news.am #ՀԻՄԱ․ «Փո՜՜՜ղերը, փո՜՜՜ղերը, ՔՊ-ի ներսում իրար են ուտում․ սպասեք պայթյունի»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am