2025թ. ընթացքում 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել: Վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուց զատ նաև գումարային պահանջ է ներկայացվել լրատվամիջոցներին: Այդ գործերով 17 լրատվամիջոցից պահանջում են 66 մլն 700 հազ. դրամ փոխհատուցում, որը չի ներառում դատական ծախսերը:
«Հետք»-ը «Դատալեքս» տեղեկատվական պորտալի ուսումնասիրությամբ պարզել է, որ այս տարվա ընթացքում լրատվամիջոցների ու լրագրողների դեմ միայն 4 հայցադիմում ներկայացրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա «Մեդիահաբ» և «Ժողովուրդ օրաթերթ» լրատվամիջոցներից և լրագրող Վահե Մակարյանից պահանջում է հրապարակել հերքում, ինչպես նաև վճարել ընդհանուր 3 մլն 400 հազ. դրամ։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը համապատասխանաբար «Օրագիր մեդիայից» և «Ժողովուրդ օրաթերթից» պահանջում են 3 մլն-ական դրամ և այլն:
Նշված ժամանակահատվածում ամենաշատ դատական հայցերը ներկայացվել են «Ժողովուրդ օրաթերթի» դեմ՝ 9 հայց: Լրատվամիջոցից պահանջում են նաև գումարային փոխհատուցում՝ 21 մլն դրամի չափով: Դիտարկել են այն լրատվամիջոցները, որոնց դեմ ամենաշատ հայցադիմումներն են ներկայացվել և հաշվել, թե որքան գումար են պահանջում նրանցից։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան