Դատերի մեծ մասը ՊԵԿ-ը պարտվում է, իսկ «մասկի շոուների» արդյունքները այն չեն լինում, ինչ կանխատեսվում էր․ Վահրամ Միրաքյան

«Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը գրել է․

«Ով երբևէ առնչվել է, գիտի՝ ոնց են աշխատում մեր ոստիկանությունն ու քննչականը։ Ավելի ճիշտ՝ ոնց չեն աշխատում։ Հանցագործության մասին հաղորդումից հետո կամ ոչինչ տեղի չի ունենում, կամ կենտրոնանում են նրա վրա, որ հաղորդում չլինի, որպեսզի իրենք էլ չբացահայտված գործ չունենան։

Հիմա ՊԵԿ-ը մեր քննչականին մեծ նվեր է անում աշխատանքի իմիտացիայի համար։ Տարեկան մոտ հազար քրեական գործ է ուղարկում քննչականին հայկական բիզնեսների դեմ, քննչականի աշխատողները էլ իրենց Ռեմբո են զգում՝ դիմակներով մտնելով տուն կամ բիզնես, ահաբեկելով աշխատակիցներին և այլ նմանատիպ հակաահաբեկչական գործողություններով։ Ճիշտ է, վերջում գործերի մեծ մասով պարզվում է, որ տեղեկատվությունը սխալ էր կամ խախտման չափն էր սխալ, բայց դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։

Էստեղ գլոբալ խնդիրները մի քանիսն են։

Հայաստանում տարեկան մոտ 1000 բիզնես քրեական գործով է անցնում։ Դա շատ մեծ, ահռելի թիվ է։ Համեմատության համար՝ ԱՄՆ-ում տարեկան 3-4 հազար քրեական գործ են բացում բիզնեսների դեմ, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում մոտ 30 միլիոն բիզնես կա, Հայաստանի մոտ 70 հազարի դիմաց:
Բոլոր գործարարները խոցելի իրավիճակում են․ մի կողմից՝ անգրագետ ՊԵԿ տեսուչների սխալ «նախնական հարկային հաշվարկները», մյուս կողմից՝ կոպիտ, անգրագետ ու անհարգալից քննչականն իր կոշտ գործողություններով։
Ըստ վիճակագրության՝ դատերի մեծ մասը ՊԵԿ-ը պարտվում է, իսկ քննչականի «մասկի շոուների» արդյունքները հաճախ այն չեն լինում, ինչ կանխատեսվում էր։

Սա ոչ միայն անարդյունավետության, այլ նաև վստահության ճգնաժամի պատճառ է․ գործարար համայնքը սկսում է ընկալել պետությունը ոչ թե որպես պաշտպան, այլ որպես սպառնալիք։
Այդպիսի մթնոլորտում ներդրումներ չեն գալիս, նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, և տնտեսությունը թուլանում է հենց ներսից։

Վերջերս օրենսդրական առաջարկներ ենք մշակել, որոնք հիմա քննարկում ենք տարբեր պատկան մարմինների հետ, ըստ որոնց՝ նախ քրեական գործեր բացելու շեմը ոչ թե 10 միլիոն լինի, այլ կախված լինի շրջանառությունից, քանի որ 10 միլիոնի դեպքում գրեթե բոլոր 200-300 միլիոնից ավելի շրջանառություն ունեցող բիզնեսների վրա կարելի է քրեական գործ բացել։

Երկրորդ առաջարկը կապված է տեղեկատվական կրիչների վերադարձի թեմայի հետ։ Քանի որ, ընդհանուր առմամբ, քննչականի աշխատակիցներին չի հետաքրքրում, թե իրենք որքան վնաս են հասցնում երկրին ու տնտեսությանը, նրանք ամիսներով ու տարիներով պահում են բիզնեսների համակարգիչները և չեն վերադարձնում։ Արդյունքում, մի կողմից՝ պարալիզացնում են բիզնեսը, մյուս կողմից՝ ստիպում նոր ծախսեր անել ու համակարգիչներ գնել։ Մեր առաջարկով քննչականը պարտավորվում է երեք օրվա ընթացքում վերադարձնել տեղեկատվական կրիչները։

Եվ երրորդ առաջարկով՝ եթե բիզնեսը ունի առերևույթ խախտման չափը փակող դրամական հոսքեր, ապա չիրականացնել որևէ քննչական գործողություն՝ առանց բիզնեսի հետ իրավիճակը քննարկելու։

Վերոնշյալ հարցում պարտադիր պետք է մոտեցումների փոփոխություններ լինեն, այլապես ստացվում է, որ բոլոր գործարարներին պետությունը դիտարկում կամ վերաբերվում է որպես հանցագործների։ Պետությունը պետք է գործարարին ընկալի որպես գործընկեր, ոչ թե թշնամի։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կառուցել վստահության վրա հիմնված տնտեսական միջավայր, որտեղ թե՛ բիզնեսը, թե՛ պետությունը կհաղթեն»։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Արցախը չկա, Նիկո՛լ, ըստ երևույթին, հղի կինն էլ վիժեց․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․ Բնակիչներն ահազանգում են տրանսպորտի բացակայության, վթարված կոյուղագծի մասին (video) Արամ Սարգսյանը ցույց է տալիս՝ ինչպես լինել անբարոյական քաղաքական գործիչ․ Երվանդ Բոզոյան (video) Հայաստանի ՄԻՊ-ի դիմումն Ադրբեջանի պաշտոնակցին անպատասխան է մնում Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը Ժողովուրդ, լսե՛ք, Ավինյանի խորհրդականները ստանում են 629 հազար դրամ աշխատավարձ․ Արմենակ Դանիելյան (video) Իրականում իշխանությանը քննադատողներին ծեծելու, դանակի ներգործությամբ վախեցնելու դեպքերը էլ ավելի շատ են, բայց շատերը լռում են. Արթուր Չախոյան Ալեքսեյ Նավալնիի կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորել են Ես նիկոլական եմ եղել ու հիմա տանջվում եմ․ քաղաքացի (video) ՔՊ-ական պատգամավորը որոշել է մանիպուլյացիայի միջոցով թիրախավորել 13-ամյա աղջկան Ատրճանակն ի տես յուրայիններին է ուղղում, իսկ մատը սեղմում ժողովրդի վրա Երկու տարվա ընթացքում Հայաստանում միջին կենսաթոշակի չափը կարող է բարձրացվել 50%-ով․ «Հայաքվե» Հակոբ Կարապետյանի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն․ ՄԻՊ Նիկոլի օլիգարխը 10 միլիարդ է պտտացնում․ Երվանդ Բոզոյան (video) 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել. «Հետք» «Ալե՛ն, Հայկ, մի՛ կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք․ մնացածը կորոշի բարոյազուրկ ՔՊ-ն» (video) Դատերի մեծ մասը ՊԵԿ-ը պարտվում է, իսկ «մասկի շոուների» արդյունքները այն չեն լինում, ինչ կանխատեսվում էր․ Վահրամ Միրաքյան Հարկային տեսուչները մեղադրվում են կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ Ավետիք Բաբայանը պնդել է, թե իբր արձակուրդի է մեկնել «աշխատանքային ծանրաբեռնվածությունից» ելնելով. 24news.am #ՀԻՄԱ․ «Փո՜՜՜ղերը, փո՜՜՜ղերը, ՔՊ-ի ներսում իրար են ուտում․ սպասեք պայթյունի»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am