Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանը արձակուրդ է մեկնել աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով: Այս մասին ինքը՝ Բաբայանը, ասաց 24News-ի հետ զրույցում: Հարցին, իսկ հնարավո՞ր է, որ արձակուրդից հետո այլևս չվերադառնա աշխատանքի, Բաբայանը չբացառեց.
«Եկեք ամեն ինչ թողնենք ժամանակի վրա, մենք ապրում ենք իրավական պետությունում, ոչ ոք անպատիժ չի կարող մնալ»,- ասաց Բաբայանն ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժպ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։
Մեր աղբյուրները վստահեցնում են, որ Բաբայանն արձակուրդից չի վերադառնա և կազատվի զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։ Կարապետյանի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձի կողմից բռնության էր ենթարկվել։ Միջադեպով պայմանավորված՝ հարուցվել է քրեական գործ։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան