Թբիլիսին ամբողջությամբ մարել է Մոսկվային ունեցած արտաքին պարտքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալները:
Փետրվարին Ռուսաստանին ունեցած պարտքը 7 միլիոն 870 հազար դոլարից նվազել է մինչև 3 միլիոն 997 հազար դոլար։ Այս ցուցանիշը պարտքերի սյունակում պահպանվել է փետրվարից մինչև օգոստոս։
Օգոստոսի դրությամբ այնտեղ գծիկ է դրված եղել։BMG բիզնես գործակալության տվյալներով՝ այս պարտքը կուտակվել էր Վրաստանի անկախության առաջին տարիներին և վերակառուցվել էր 2004 թվականի հուլիսին՝ Թբիլիսիի վարկատուների և Փարիզի ակումբի միջև ստորագրված համաձայնագրի համապատասխան։
Այս միջոցների գումարը կազմել է 160 միլիոն դոլար, որը Վրաստանը վերցրել էր մինչև 1999 թվականը. տոկոսներ, որոնք 1999 թվականից մինչև 2004 թվականի մայիսը կուտակվել էին պարտքերի վրա, և պարտք, որը պետք է մարվեր 2004-ից մինչև 2006 թվականները։
Ընդհանուր գումարը գերազանցել է 225 միլիոն դոլարը։Վրաստանի ֆինանսական գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանից բացի Թբիլիսին ամբողջությամբ մարել է նաև Հայաստանին, Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին և Ղազախստանին ունեցած երկարամյա պարտքերը։
Ֆինանսների նախարարությունը հավելել է, որ Վրաստանի պետական պարտքի չափը օգոստոսի արդյունքներով կազմել է ավելի քան 10 միլիարդ դոլար։
Երկիրն ամենից շատ պարտք է Ֆրանսիային՝ ավելի քան 850 միլիոն դոլար։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան