Իրանում մահապատժի է ենթարկվել Բաբակ Շահբազի անունով մի տղամարդ, որը մեղադրվում էր Իսրայելի ազգային հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի օգտին լրտեսություն անելու և հետախուզական համագործակցության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Տեղեկությունների համաձայն՝ Շահբազին, որը տեղեկություն էր փոխանցում իսրայելական կողմի հետ կապված անձանց, մահապատժի է ենթարկվել սեպտեմբերի 17-ի առավոտյան՝ իրավական ընթացակարգերի ավարտից և Գերագույն դատարանի կողմից դատավճռի վավերացումից հետո։
Բաբակ Շահբազին աշխատել է որպես կապալառու արդյունաբերական սառեցման սարքավորումների նախագծման և տեղադրման ոլորտում և գործունեություն է ծավալել ընկերությունների հետ, որոնք կապված են հեռահաղորդակցության, ռազմական և անվտանգության կազմակերպությունների ու կենտրոնների հետ։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան