24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչության նիստին պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ էր ներկա եղել, 24News-ին փոխանցել է նիստին ներկա անձանցից մեկը, ով նախընտրեց անանուն մնալ։
«ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց, թե որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև Փաշինյանին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին։», – մասնավորաբար նշել է նիստին ներկա քաղաքացին։
Տեղեկությունը փոխանցած քաղաքացին համոզմունք հայտնեց, որ Հայկ Սարգսյանը նաև տեսանյութեր է ուղարկել կուսակցության բոլոր անդամներին, որտեղ իր ասածները հիմնավորում է փաստերով։
24News-ը կապ հաստատեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, վերջինս ո´չ հերքեց, ո´չ հաստատեց տեղեկությունը: Խնդրեց` մեզ բացահայտել աղբյուրը, թե ո՞վ է նման տեղեկատվություն տրամադրել: Ապա, երբ մանրամասներ փոխանցեցինք թեմայից, Սարգսյանն ասաց, որ այս պահին աշխատանք է իրականացնում, առաջիկայում վարչության ընտրություններ են և չի ուզում ավել բան ասել, բայց խոստացավ, որ ընտրություններից հետո անպայման կպատասխանի մեր բոլոր հարցերին:
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան