Տեր Հակոբոս քահանա Իսահակյանն անդրադարձել է Հովհաննավանքի քահանա Տեր Արամի հայտարարություններին, որոնք նա երեկ արել է Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Տեր Արամ արթնացիր, դու չես խաչվողը, խաչվողները հիմա բանտում են։ Եվ բանտում են, որովհետև աննահանջ կերպով միշտ պայքարել են արդարության, ճշմարտության, հայրենիքի փրկության համար։ Հուդան ժողովրդից մեկը չեր, այլ Տիրոջ 12 առաքյալներից։
30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ, որի շուրջ բորենիների պես խռնվել են չարափառները։ Մատնելուց հետո անգամ Հուդան զգաց, որ կորցրեց իր առաքելական պատիվը և փոխարենը դարձավ մատնիչ։ Երբեք չեմ ցանկանա, որ նույնը դու զգաս, ծնողը կարող է բարկանալ, կարող է սխալվել էլ, բայց նա չի դադարի քո ծնողը լինելուց, չի դադարի քեզ սիրելուց, իսկ օտարի համար դու լոկ գործիք ես։ Ես դեռ հավատում եմ, որ հայացքդ կթեքես և կտեսնես իրապես խաչվողների հայացքը և իրենց անցած խաչի ճանապարհը և դառնապես լաց կլինես։
Ներքևում Բարձրաշնորհ Տեր Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական հայացքն է, ուղղված բոլոր նրանց, ովքեր այս հայացքի մեջ իրապես կարող են տեսնել խաչի իրական փառքն ու զորությունը»,- նշել է Տեր Հակոբոսը։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան