Պուտինը սխալվել է՝ պաստառի վրա կարդալով «Պուտին բայբայ»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեղի ունեցած ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում թաթար լրագրողի պաստառի վրա «Պուտին բաբայ»-ի փոխարեն կարդացել է «Պուտին բայ-բայ»: Այնուհետև նա փորձել է արդարանալ՝ նշելով, որ ունի վատ տեսողություն: Ինչպես պարզվել է Թաթարստանում «բաբայ» նշանակում է «պապիկ» և այդպես են այնտեղ երեխաներն անվանում Պուտինին:
