Նախարարը 32 միլիոն դրամ է ուզում
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա»-ի հիման վրա «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկ ստեղծելու համար պետբյուջեից շուրջ 32 միլիոն դրամ հատկացնել որոշման նախագիծը: Գումարը տրամադրվում է շախմատ առարկայի ուսուցման գործընթացի հոգեբանական, սոցիոլոգիական և մանկավարժական ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով:
