Ադրբեջանին զենքի վաճառքը լարվածություն է առաջացրել Հայաստանի եւ Բելառուսի հարաբերություններում։ Այս երկրները գործընկերներ են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), բայց այդ գործընկերությունը հաճախ կասկածի տակ է դրվել։ Այս մասին գրում է Հետքը։
Տարիներ շարունակ հայ պաշտոնյաները հրապարակավ վրդովմունք են հայտնել՝ ընդգծելով, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին այն պայմաններում, երբ Հայաստանը վերջինիս հետ երկարատեւ հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի շուրջ։
Բելառուսական պետական ու մասնավոր ռազմարդյունաբերական ընկերությունները տարիներ շարունակ սպառազինություն եւ դրանց առնչվող ծառայություններ են վաճառել Հայաստանի թշնամուն՝ Ադրբեջանին: Օրինակ՝ բելառուսական «Տետրաէդր» մասնավոր ընկերությունն Ադրբեջանին օգնել է թարմացնել հակաօդային պաշտպանության համակարգերը: «Տետրաէդրի» ներքին զեկույցներից մեկում նշվում է, որ այս ընկերության տեխնոլոգիաները կիրառվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։
Մենք նախկինում եւս գրել ենք Բելառուսի ու Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության մասին:
Բայց «Տետրաէդրի» զեկույցը առանձնահատուկ է նրանով, որ այդտեղ կա հստակ փաստ՝ ընկերության մշակած «Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռային համալիրները կիրառվել են 44-օրյա պատերազմում եւ խոցել հայկական 11 անօդաչու թռչող սարք։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը