Փաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը. Հարութ Սասունյան

Հայաստանի ճգնաժամը խորանում է։ Ամեն օր երկրի անձեռնհաս կառավարողները մաս առ մաս խլում են նրա ինքնիշխանությունը՝ քանդելով այն պետությունը, որը պաշտպանելու համար էին ընտրվել։

Այժմ Հայաստանի ղեկավարները կրկնում են նրա ոխերիմ թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դիրքորոշումները՝ կարծես նրանք են զբաղեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի աթոռը Երևանում։

Անցյալ շաբաթ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մի շարք հակասական և հակահայկական հայտարարություններ արեցին։

Հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանը հանրությանը հեղեղել է խաղաղության մասին դատարկ խոստումներով։ Սակայն, նույնիսկ մի շարք նվաստացուցիչ զիջումներից հետո, նախագահ Իլհամ Ալիևը մերժում է այսպես կոչված պայմանագիրը՝ չնայած օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, որը բեմադրվել էր այն ստորագրելու համար։

Հազվադեպ առիթներով Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոստովանել են ճշմարտությունը։ 2024 թվականին Փաշինյանն անփույթ կերպով ասաց սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչներին. «Դուք կարող է մի յոթ օր անվտանգ ապրեք, ութերորդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»։ Անցյալ շաբաթ Ազգային ժողովում Միրզոյանը նույն խոստովանությունն արեց. «Լիակատար խաղաղություն չի լինի, նույնիսկ եթե Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրվի»։ Սակայն նրանք արագ վերադառնում են այն հերյուրանքին, թե «խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի տված խոստումը Փաշինյանին, որ նա կհորդորի Ալիևին ազատ արձակել հայ բանտարկյալներին, ոչ մի արդյունք չտվեց՝ մնալով միայն խոսքի մակարդակում։ Ավելի վատ՝ Փաշինյանը խնդրեց Թրամփին գերիների հարցը չներառել փոխըմբռնման հուշագրում՝ վախենալով, որ ազատ արձակվելուց հետո իր քաղաքական մրցակիցները կարող են մարտահրավեր նետել հաջորդ տարվա ընտրություններում։

Ալիևի պահանջով Մինսկի խումբը լուծարելուց հետո Փաշինյանն արդարացրեց այն՝ անվանելով «անօգուտ», թեև այն գրեթե երեք տասնամյակ կանխել էր պատերազմը։ Նա նույնիսկ հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը «վաղուց լուծված էր»։ Եթե դա ճիշտ լիներ, ապա ինչո՞ւ պետք է Ալիևն արյունալի պատերազմ սկսեր 2020 թվականին՝ այն գրավելու համար։

Իրականում Փաշինյանը հանձնեց Արցախը՝ տապալելով բանակցությունները, անտեսելով Մինսկի խմբի առաջարկները և 2019 թվականին ամբարտավանորեն հայտարարելով. «Ես բանակցություններն սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է»։ Ալիևը սպառնալից պատասխանեց. «Փաշինյանի հետ բանակցություններն անօգուտ են և անիմաստ…․ Բանակցությունների ձախողման դեպքում Ադրբեջանն իրավունք ունի խնդիրը լուծել պատերազմով»։ Արցախը կորցնելուց հետո Փաշինյանն անհեթեթորեն հայտարարեց, թե Հայաստանը հիմա «ավելի անկախ է, քան երբևէ․․․»։ Ինչպե՞ս կարող է տարածքների և հազարավոր կյանքերի կորուստը երկիրը դարձնել ավելի անկախ։ Արդյո՞ք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կվերադարձնի Արևմտյան ափը, կճանաչի Պաղեստինը, իսկ հետո կհայտարարի, թե Իսրայելն «ավելի անկախ» է դարձել։ Միայն պարտված ղեկավարը կարող է նման անհեթեթ արդարացում հորինել։

Փաշինյանը նաև հերքեց, որ Սպիտակ տանը համաձայնել է ամերիկյան ընկերությանը 99 տարով հանձնել այն ճանապարհի կառավարումը, որն Ադրբեջանը հիմնական մասը կապում է Նախիջևանի հետ՝ հակասելով նախագահ Թրամփի հրապարակային հայտարարությանը։

Օգոստոսի 28-ին մամուլի ասուլիսում Փաշինյանը պարծեցավ. «Ես եմ կառավարությունը։ Ոչ մեկ չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ»։ Սա ամենացայտուն ապացույցն է նրա բռնապետական ​​մտածելակերպի, չնայած նրա մշտական պնդումներին, թե ղեկավարում է ժողովրդավարական երկիր։ Հաջորդ առավոտ նա աշխատանքից ազատեց վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին՝ այն բանի համար, որ վերջինս ընդունել էր Հայաստանի պարտավորությունը՝ կատարելու միջազգային արբիտրաժի վճիռը կառավարության կողմից Սամվել Կարապետյանի էլեկտրացանցի ապօրինի բռնագրավման գործով։ Թեև Հայաստանն այդ արբիտրաժային վճռով պարտվել էր, Փաշինյանը կեղծորեն հայտարարեց. «Մենք հաղթել ենք արբիտրաժային դատարանում»։

Հետ չմնալու համար, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 11-ին հայտարարություններ արեց, որոնք հակասում են Հայաստանի շահերին՝ կարեկցանք արտահայտելով Ադրբեջանի հանդեպ։

Հարցին, թե արդյոք Բաքուն պետք է թույլ տա նույն փոխադարձ ընթացակարգերն Ադրբեջանի տարածքով անցնող հայկական բեռների համար, Սիմոնյանը պատասխանեց. «Վերքերը թարմ են՝ թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից։ Բա մենք մարդ չե՞նք սպանել։ Մարդ չի՞ մահացել Ադրբեջանի կողմից։ Խոսքը սահմանին դեմ առ դեմ շփվելու մասին է… Հարաբերությունների և վստահության վերականգնման այս զգայուն ժամանակահատվածում նպատակն է նվազագույնի հասցնել այդ շփումը։ Ադրբեջանը նույնպես շատ մեծ վերքեր ունի։ Ադրբեջանը համարում է, որ… Հայաստանի Հանրապետությունը իր երկրի 20 տոկոսը 30 տարի շարունակ պահել է գրավման տակ և նույնիսկ ցեղասպանության հասնող հայտարարություններ է անում։ Սա նրանց մտածելակերպն է, և ակնհայտ է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է կանխել ամեն հնարավոր ապագա սպառնալիք»։ Սիմոնյանը, կարծես թե, մոռացել է, որ ինքը ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի խորհրդարանի նախագահն է։

Սիմոնյանը նաև ծաղրեց ընդդիմադիր կուսակցություններին՝ պնդելով, որ նրանք «յոթ հոգի մարդ փողոցում չեն կարողանալու հավաքել», և պարծենալով, որ «իմ նկարը դնեմ փողոցում, շատ ավելի մարդ շուրջը կհավաքվի»։ Ընդդիմության առաջնորդներից մեկը հակադարձեց. «Այո, շատ ավելի շատ մարդ կհավաքվի Սիմոնյանի նկարի շուրջ փողոցում՝ դրա վրա թքելու համար»։

Վերջապես, Փաշինյանի կառավարության կողմից Հայաստանի սրբազան խորհրդանիշներից հրաժարվելու վերջին օրինակն է նոյեմբերի 1-ից ուղևորների անձնագրերի վրա սահմանահատման կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը: Արդյոք հանձնվող կառավարությունը հաջորդ քայլով երկիրը կվերանվանի՞ «Էրմենիստան»։

Քանի որ Հայաստանի կառավարությունը չի պաշտպանում պետությունը, քաղաքացիները պարտավոր են պաշտպանել այն։ Յուրաքանչյուր զիջում, յուրաքանչյուր ջնջված խորհրդանիշ, թշնամու յուրաքանչյուր հռետորաբանության կրկնություն՝ ևս մեկ քայլ է դեպի ազգային ոչնչացում։ Հայ ժողովուրդը՝ հայրենիքում և արտերկրում, պետք է վերջապես արթնանա և իշխանության բերի նոր ղեկավարների, որոնք կծառայեն Հայաստանի շահերին, այլ ոչ թե նրա թշնամիների։ Պատմությունը չի ների անգործությունը։ Գործելու ժամանակը հիմա է, քանի դեռ պաշտպանելու Հայաստան գոյություն ունի։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Բացառիկ․ Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության նիստին պահանջել է հեռացնել կուսակցությունից Ալեն Սիմոնյանին Տեր Արամ արթնացիր, դու չես խաչվողը, խաչվողները հիմա բանտում են․ Տեր Հակոբոս Վճարներն ահավոր թանկացրել են, գիտե՞ք՝ ինչ կյանքով ենք ապրում․ «Էրեբունի» օդակայանի շենքի բնակիչ (video) Ալիևի վախից՝ Նիկոլը էրդողանի գրպանում է․ Երվանդ Բոզոյան (video) Խայտառակ վիճակ․ Էստեղ կատարյալ առողջ մարդը եթե գա ապրի, կիվանդանա․ բնակիչներ (video) ՔՊ-ն համապետական մակարդակով խայտառակ պլան է ծրագրել․ Արմենակ Դանիելյան (video) Ահավոր ա, 10 օր ա կոյուղաջրերը լցվում են շենքի պադվալը, քաղաքապետարանը վրից քցում ա․ բնակչներ (video) Փաշինյանի «ջեբի» փողը աճել ա 2,5 անգամ՝ կազմելով 64 մլրդ․ Ավետիք Չալաբյան (video) #ՀԻՄԱ․ «Դեբի՞լ ես արա՛․․․․ Ադրբեջանը հասկանու՞մ ես՝ էդ աննախադեպ զենքով ոնց է խփելու»․ Չոբանյան (video) Խայտառակ թվեր․ թերսնվածության մակարդակը Հայաստանում սարսափելի բարձր է․ տնտեսագետ (video) Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում, այն դարձել է ոչ շահագործելի Օլեգ Գազմանովը ողջ կյանքում խնայած միջոցները փոխանցել է խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին Խայտառակություն ա․ ոռոգման ջրի բացակայության պատճառով գիտե՞ք՝ ինչ վիճակ է․ Էրեբունու բնակիչ (video) Այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,505,123 Մեկ կաշառակեր պաշտոնյայի և անգործունակ դատարանների պատճառով մարդիկ կորցնում են աշխատանքը. Զարոկյան Գագիկ Ծառուկյանի պատասխանը իրեն քննադատողներին (video) Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտուր՝ ընդդեմ Հայաստանի. Hetq.am Փաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը. Հարութ Սասունյան Վեհափառը հանդիպումներ է ունեցել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ Տեր Արամ կոչված քահանա Ասատրյանը, Պետրոսի մոտ հնարավոր բոլոր ստերը օդ է արտանետել Զզվանք ու սրտխառնոց․ ճանճերը նորաձև են Տիգրան Ավինյան․ Սոնա Աղեկյան (video) Ալիևը Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել ու շնորհակալություն հայտնել Թրամփին Ինչպես է Ավինյանը բարեկարգման անվան տակ մսխել փողերը․ ավագանու անդամ Արմենակ Դանիելյան (video) Զելենսկին խոսել է հրադադարի մասին «Տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»․ Վարդան Ղուկասյանի առաջարկով չեղարկվել է «Գյումրու օր» տոնակատարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am