Վեհափառը հանդիպումներ է ունեցել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 15-ին և 16-ին Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Վեհափառ Հայրապետը հանդիպեց Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում, ի շարս այլ հարցերի, անդրադարձ կատարվեց աշխարհի տարբեր կողմերում ծավալվող հակամարտություններին, ինչպես նաև մեր տարածաշրջանում զարգացումներին։ Կայուն և երկարատև խաղաղության վերականգնման համար կարևորվեցին միջազգային հանրության, այդ թվում և քույր Եկեղեցիների կողմից ներդրվող ջանքերը։ Վեհափառ Հայրապետը հանդիպմանը առանձնակիորեն բարձրաձայնեց նաև հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սուրբ Աթոռի Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների բաժին, ուր հանդիպում ունեցավ կառույցի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կարդինալին հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու նկատմամբ ջերմ վերաբերմունքի և օգտաշատ ծառայությանց համար։

Այս ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպեց նաև Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխին, Մշակույթի և կրթության բաժնի նախագահ կարդինալ Ժոզե Տոլենտինոյին և Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերին։ Կառույցների ղեկավարների հետ քննարկվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու գործակցության առավել ընդլայնման հարցեր, հայ ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներ, քրիստոնյա աշխարհի առջև ծառացած մարտահրավերներ, քրիստոնեական արժեքների և ժառանգության պահպանման հրամայականներ։

Սեպտեմբերի 16-ի երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Խայտառակ վիճակ․ Էստեղ կատարյալ առողջ մարդը եթե գա ապրի, կիվանդանա․ բնակիչներ (video) ՔՊ-ն համապետական մակարդակով խայտառակ պլան է ծրագրել․ Արմենակ Դանիելյան (video) Ահավոր ա, 10 օր ա կոյուղաջրերը լցվում են շենքի պադվալը, քաղաքապետարանը վրից քցում ա․ բնակչներ (video) Փաշինյանի «ջեբի» փողը աճել ա 2,5 անգամ՝ կազմելով 64 մլրդ․ Ավետիք Չալաբյան (video) #ՀԻՄԱ․ «Դեբի՞լ ես արա՛․․․․ Ադրբեջանը հասկանու՞մ ես՝ էդ աննախադեպ զենքով ոնց է խփելու»․ Չոբանյան (video) Խայտառակ թվեր․ թերսնվածության մակարդակը Հայաստանում սարսափելի բարձր է․ տնտեսագետ (video) Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում, այն դարձել է ոչ շահագործելի Օլեգ Գազմանովը ողջ կյանքում խնայած միջոցները փոխանցել է խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին Խայտառակություն ա․ ոռոգման ջրի բացակայության պատճառով գիտե՞ք՝ ինչ վիճակ է․ Էրեբունու բնակիչ (video) Այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,505,123 Մեկ կաշառակեր պաշտոնյայի և անգործունակ դատարանների պատճառով մարդիկ կորցնում են աշխատանքը. Զարոկյան Գագիկ Ծառուկյանի պատասխանը իրեն քննադատողներին (video) Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտուր՝ ընդդեմ Հայաստանի. Hetq.am Փաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը. Հարութ Սասունյան Վեհափառը հանդիպումներ է ունեցել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ Տեր Արամ կոչված քահանա Ասատրյանը, Պետրոսի մոտ հնարավոր բոլոր ստերը օդ է արտանետել Զզվանք ու սրտխառնոց․ ճանճերը նորաձև են Տիգրան Ավինյան․ Սոնա Աղեկյան (video) Ալիևը Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել ու շնորհակալություն հայտնել Թրամփին Ինչպես է Ավինյանը բարեկարգման անվան տակ մսխել փողերը․ ավագանու անդամ Արմենակ Դանիելյան (video) Զելենսկին խոսել է հրադադարի մասին «Տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»․ Վարդան Ղուկասյանի առաջարկով չեղարկվել է «Գյումրու օր» տոնակատարությունը Լարված հարցուպատասխան Սարիկ Մինասյանի և Կարեն Սիմոնյանի միջև (video) ՔՊ-ի ու Ավինյանի նյարդերը չեն դիմանում. Այսուհետ ձեր լեզվով ձեր հանդեպ բոլոր քայլերը արդարացված են. Գևորգ Ստեփանյան «Իրական Հայաստանի» հայեցակարգով սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր. ԱԺ պատգամավոր Բրազիլիայի նախկին նախագահը տուգանվել է մոտ 189,000 դոլարով՝ ռասիստական ​​արտահայտությունների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am