Ինչպե՞ս են ուկրաինացիները հանդուրժում նրան. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում իր ամենամյա ավանդական մեծ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի պահվածքն անընդունելի է։ Նա նաև զարմանք է հայտնել, թե ինչպես է Ուկրաինան հանդուրժում նրան: «Ես կարծում եմ՝ այն, ինչ անում է հիմա Սաակաշվիլին, նշանակում է թքել վրացի ժողովրդի երեսին, թքել ուկրաինացի ժողովրդի երեսին: Ինչպե՞ս եք դուք դա հանդուրժում, նա մարդ է, ով եղել է անկախ վրացական պետության նախագահ ու հիմա վազվզում է այնտեղի հրապարակներով ու գոռում, որ նա ուկրաինացի է, ինչ է, Ուկրաինայում իսկական ուկրաինացիներ չկա՞ն, շատ ցավալի է նայել այդ ամենին», - ասել է Պուտինը:
