Ըստ երևույթին ստիպված եմ լինելու Զելենսկու և Պուտինի հետ նստել նույն սենյակում, Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նման կերպ է նա պատասխանել Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդների հնարավոր հանդիպման մասին հարցին։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ կողմերը շատ բանի են հասել, «բայց տանգո պարելու համար երկուսն են պետք»։
«Դուք գիտեք, որ այս երկու մարդիկ՝ Զելենսկին և Պուտինը, ատում են միմյանց։ Եվ երևում է՝ ես ստիպված եմ լինելու նույն սենյակում նստել նրանց հետ, քանի որ նրանք չեն կարող նույն սենյակում լինել։ Այնտեղ շատ ատելություն կա։ Բայց ոչ, այս հանդիպումը շատ բան է բերել»,- ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը