Ազատի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դժգոհ են գործով առաջին դատավճռից

Ազատի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դժգոհ են գործով առաջին դատավճռից. կրտսեր սերժանտ Ռադիկ Մաթևոսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

NEWS.am–ի հետ զրույցում հրդեհի հետևանքով զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը նշեց, որ դատախազը պահանջել էր 5 տարվա ազատազրկման դատապարել Ռադիկ Մաթևոսյանին, և ծնողների համար անհասկանալի է, թե ինչու է դատավորը նման որոշում կայացրել։

«Որքան էլ ծանր լինի պատիժը, 15 երեխայի մահվան հետ չես կարող համեմատել. 15 երիտասարդ տղայի կյանք է ընդհատվել, դատարանի ոչ մի վճիռ չի կարող մեր կորստին համաչափ լինել։ Ռադիկն ու մյուսները, բացի այն, որ չեն ուզում գործը բացահայտվի, ամեն ինչ անում են, որ գործը փակվի»,–ասաց Գաբրիել Կիրակոսյանը։


Նրա խոսքով, բոլոր մեղադրյալները շարունակում են առաջ տանել պաշտոնական վարկածը և խանգարում իրականության բացահայտմանը։

«Եթե անգամ այնքան միամիտ լինենք, որ պաշտոնական վարկածին հավատանք, որը ինչպես մյուսները, այնպես էլ Ռադիկն է առաջ քաշում, ապա այդ վարկածը Ռադիկին հաստատ ձեռք չի տալիս։ Եթե մենք հավատանք պաշտոնական վարկածին, ապա համար առաջին մեղավորը Ռադիկն է, որովհետև եթե ինքը լիներ այնտեղ, որտեղ պիտի լիներ՝ վառարանի կողքին, վառարանը չէր հանգչի, Եղիշեն էլ չէր բերի բենզին լցներ ու հրդեհը չէր լինի։ Քանի դեռ վճիռը չէր կայացվել, ես նրան անմեղ էի համարում՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը։ Բայց ինքը մինչև վերջ նույն վարկածը առաջ տարավ ու մեղավոր ճանաչվեց։ Հիմա ես համարում եմ, որ Ռադիկն իմ երեխայի մահվան առաջին մեղավորներից է։ Ես չեմ ուզում, որ ոչ մի երիտասարդ տղա բանտ ընկնի, բայց այն, որ նրանք մեր տղաների արյունն ուրանալով առաջ են տանում պաշտոնական վարկածը, ինձ համար անընդունելի է»–ասաց Գաբրիել Կիրակոսյանը։


Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռն է կայացվել` Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռադիկ Մաթևոսյանին օգոստոսի 21-ին դատապարտել է 3 տարվա ազատազրկման:

«Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, որը 2023 թվականի հունվարի 18-19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ»,– ասված էր հայտարարության մեջ։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ահավոր ա, 10 օր ա կոյուղաջրերը լցվում են շենքի պադվալը, քաղաքապետարանը վրից քցում ա․ բնակչներ (video) Փաշինյանի «ջեբի» փողը աճել ա 2,5 անգամ՝ կազմելով 64 մլրդ․ Ավետիք Չալաբյան (video) #ՀԻՄԱ․ «Դեբի՞լ ես արա՛․․․․ Ադրբեջանը հասկանու՞մ ես՝ էդ աննախադեպ զենքով ոնց է խփելու»․ Չոբանյան (video) Խայտառակ թվեր․ թերսնվածության մակարդակը Հայաստանում սարսափելի բարձր է․ տնտեսագետ (video) Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում, այն դարձել է ոչ շահագործելի Օլեգ Գազմանովը ողջ կյանքում խնայած միջոցները փոխանցել է խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին Խայտառակություն ա․ ոռոգման ջրի բացակայության պատճառով գիտե՞ք՝ ինչ վիճակ է․ Էրեբունու բնակիչ (video) Այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,505,123 Մեկ կաշառակեր պաշտոնյայի և անգործունակ դատարանների պատճառով մարդիկ կորցնում են աշխատանքը. Զարոկյան Գագիկ Ծառուկյանի պատասխանը իրեն քննադատողներին (video) Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտուր՝ ընդդեմ Հայաստանի. Hetq.am Փաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը. Հարութ Սասունյան Վեհափառը հանդիպումներ է ունեցել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ Տեր Արամ կոչված քահանա Ասատրյանը, Պետրոսի մոտ հնարավոր բոլոր ստերը օդ է արտանետել Զզվանք ու սրտխառնոց․ ճանճերը նորաձև են Տիգրան Ավինյան․ Սոնա Աղեկյան (video) Ալիևը Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել ու շնորհակալություն հայտնել Թրամփին Ինչպես է Ավինյանը բարեկարգման անվան տակ մսխել փողերը․ ավագանու անդամ Արմենակ Դանիելյան (video) Զելենսկին խոսել է հրադադարի մասին «Տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»․ Վարդան Ղուկասյանի առաջարկով չեղարկվել է «Գյումրու օր» տոնակատարությունը Լարված հարցուպատասխան Սարիկ Մինասյանի և Կարեն Սիմոնյանի միջև (video) ՔՊ-ի ու Ավինյանի նյարդերը չեն դիմանում. Այսուհետ ձեր լեզվով ձեր հանդեպ բոլոր քայլերը արդարացված են. Գևորգ Ստեփանյան «Իրական Հայաստանի» հայեցակարգով սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր. ԱԺ պատգամավոր Բրազիլիայի նախկին նախագահը տուգանվել է մոտ 189,000 դոլարով՝ ռասիստական ​​արտահայտությունների համար Իրանը մահապատժի է ենթարկել Բաբակ Շահբազիին, որը դատապարտվել էր Իսրայելի օգտին լրտեսության համար Ըստ երևույթին ստիպված եմ լինելու Զելենսկու և Պուտինի հետ նստել նույն սենյակում. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am