Այս հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Որքան հոգևոր են ժողովուրդները, այնքան ավելի ազգային են նրանք, իսկ Փաշինյանն ազգայինի ոխերիմ ախոյանն է:

 «Արարատն ընդդեմ Արագածի» արհեստական, հիմարագույն և վտանգավոր հակադրությունը նույնն է, ինչ կռվացնել եղածը կորցրածի հետ:

Եւ սա անթաքույց անբարո է, քանզի երկուսն էլ քոնն են՝ ինչպես չես կարող մոռանալ պատանդ ընկած ավագ որդուդ, հրաժարվել նրանից, չկախել նրա լուսանկարը պատից և դա հիմնավորել կրտսերին սիրելու ցնորքով:


Կարելի է և պետք է սիրել մեկին և չմոռանալ մյուսին, քանզի երկուսն էլ քոնն են:

Հայտնի է, որ պատերազմները ժողովուրդներից ազգ են սարքում: Այսպես եղավ հայերիս հետ Արցախյան առաջին պատերազմի հաղթական ավարտից հետո:

Սակայն ճիշտ է նաև հակառակը. պատերազմները կործանում են ազգերին, և 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո հայ ազգը կրկին ժողովուրդ դարձավ:

Իսկ դրանից հետո մեր դեմ շարունակվող սողացող պատերազմը, Նիկոլի վերարտադրությունը և Արցախի կորուստը մեզ իջեցրին էթնիկ սանդղակի է՛լ ավելի ցածր մակարդակի՝ բնակչության:

Փաշինյանի բոլոր ջանքերը միտված են մեզ՝ որպես էթնիկ խումբ, հենց այս մակարդակում զմռսելուն, թույլ չտալու ինքնության բարձր մակարդակի վերակենդանացում:

Ինչո՞ւ՝ կհարցնեն ոմանք, ո՞րն է դրա նպատակը. պատասխանը մակերեսի վրա է: Դեռևս Սեմուել Հանթինգտոնը փաստել էր, որ ազգային շահերը բխում են ազգային ինքնությունից, և որքան ցածր լինի մեր ինքնության մակարդակը, այնքան պրիմիտիվ կլինեն մեր շահերը, իղձերը, նպատակները, և այդքան հեշտ ու էժան կվաճառի նա մեզ համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում:

Արդյունքում՝ ունենք վիճակ, երբ 2018-ին հայ ազգի վարչապետ ցնծությամբ դարձած մարդն այդ նույն ազգին 5 տարվա ընթացքում հասցրեց բնակչության մակարդակի և հեռանալու փոխարեն՝ փորձում է փոխել 4500 տարվա պատմություն ունեցող էթնոսի «ես»-ը:

Այս հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել, և զոհը դեռևս փրկվելու և ռենեգատին պատժելու շանս ունի: Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին:
Հուդային՝ դավաճանությամբ, իսկ Հերոստրատին՝ անառողջ փառքի տենչանքով հավասարված Նիկոլը վաղուց անհույս է: Իսկ հայ ժողովո՞ւրդը:

(Հատվածներ PostNikol իմ բանտային հոդվածաշարից)»:

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Օլեգ Գազմանովը ողջ կյանքում խնայած միջոցները փոխանցել է խարդախության մեջ մեղադրվող Գևորգ Սարգսյանին Խայտառակություն ա․ ոռոգման ջրի բացակայության պատճառով գիտե՞ք՝ ինչ վիճակ է․ Էրեբունու բնակիչ (video) Այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,505,123 Մեկ կաշառակեր պաշտոնյայի և անգործունակ դատարանների պատճառով մարդիկ կորցնում են աշխատանքը. Զարոկյան Գագիկ Ծառուկյանի պատասխանը իրեն քննադատողներին (video) Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտուր՝ ընդդեմ Հայաստանի. Hetq.am Փաշինյանի կառավարությունը ներսից քանդում է Հայաստանը. Հարութ Սասունյան Վեհափառը հանդիպումներ է ունեցել Վատիկանի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ Տեր Արամ կոչված քահանա Ասատրյանը, Պետրոսի մոտ հնարավոր բոլոր ստերը օդ է արտանետել Զզվանք ու սրտխառնոց․ ճանճերը նորաձև են Տիգրան Ավինյան․ Սոնա Աղեկյան (video) Ալիևը Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել ու շնորհակալություն հայտնել Թրամփին Ինչպես է Ավինյանը բարեկարգման անվան տակ մսխել փողերը․ ավագանու անդամ Արմենակ Դանիելյան (video) Զելենսկին խոսել է հրադադարի մասին «Տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»․ Վարդան Ղուկասյանի առաջարկով չեղարկվել է «Գյումրու օր» տոնակատարությունը Լարված հարցուպատասխան Սարիկ Մինասյանի և Կարեն Սիմոնյանի միջև (video) ՔՊ-ի ու Ավինյանի նյարդերը չեն դիմանում. Այսուհետ ձեր լեզվով ձեր հանդեպ բոլոր քայլերը արդարացված են. Գևորգ Ստեփանյան «Իրական Հայաստանի» հայեցակարգով սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր. ԱԺ պատգամավոր Բրազիլիայի նախկին նախագահը տուգանվել է մոտ 189,000 դոլարով՝ ռասիստական ​​արտահայտությունների համար Իրանը մահապատժի է ենթարկել Բաբակ Շահբազիին, որը դատապարտվել էր Իսրայելի օգտին լրտեսության համար Ըստ երևույթին ստիպված եմ լինելու Զելենսկու և Պուտինի հետ նստել նույն սենյակում. Թրամփ Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփն իրեն սեպտեմբերի 29-ին հրավիրել է Սպիտակ տուն Ազատի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դժգոհ են գործով առաջին դատավճռից Այո, դավաճան և նիկոլական հակաեկեղեցական Արամը շատ արժանի հյուր է ՊԻՌԴոսի մոտ... Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնությունը և պահանջում արդար քննություն Գագիկ Ծառուկյանը բացում է իր խաղաքարտերը․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am