Դրանում որևէ վատ բան չկա. Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ-ի մասին
Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Պուտինը պատասխանել է նաև Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող հարցին: «ԵԱՏՄ-ն մեծ ձեռքբերում է, թեև այդ ուղղությամբ նույնպես կան քննադատություններ: ԵԱՏՄ-ի ստեղծումը միանշանակ ճիշտ որոշում էր: Օրինակ՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն աճել է 1.6 տոկոսով, իսկ ԵԱՏՄ անդամ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն՝ 1.8 տոկոսով», - ասել է Պուտինը: Ըստ նրա՝ որոշ ծրագրեր, ինչպես, օրինակ, սահմանային անցակետերի հսկողության հարցում ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցությունը թեև արժանացել է իր որոշ գործընկերների քննադատությանը, չնայած դրանում որևէ վատ բան չկա:
