Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, երբ պետությունները իրենց պետական զինանշաններում, դրոշներում կամ պաշտոնական փաստաթղթերում օգտագործում են խորհրդանշաններ, որոնք վերաբերում են նրանց պատմական կամ մշակութային տարածքներին, որոնք ներկայում չեն գտնվում տվյալ պետության սուվերեն տարածքում։ Այս խորհրդանիշներն ընդունված են որպես պատմական ժառանգության կամ ազգային ինքնության արտահայտություն, ոչ թե որպես տարածքային պահանջ։

Ահա նման մի շարք պետությունների օրինակներ, որոնք ապացուցում են այն փաստը, որ պետությունների կողմից իրենց ներկա սահմաններից դուրս գտնվող տարածքների վերաբերյալ սիմվոլների օգտագործումը պետական խորհրդանիշների պատկերման մեջ չի ենթադրում տարածքային պահանջներ այլ պետությունների նկատմամբ:

Օրինակները եւս մեկ անգամ փաստում են, որ Արարատ լեռը Հայաստանի զինանշանում կամ անձնագրի դրոշմանիշներում օգտագործելը չի նշանակում տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ։

1. Շվեյցարիան իր անձնագրում օգտագործում է Ալպերի լանդշաֆտների պատկերներ, սակայն շատ կարոր է դիտարկել, որ Ալպերը ամբողջությամբ չեն գտնվում Շվեյցարիայի տարածքում, Ալպյան լեռները (The Alps) տարածվում են հետեւյալ պետությունների տարածքներում՝ Իտալիա, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Սլովենիա, բայց այդ պատկերների օգտագործումը չի համարվում տարածքային պահանջ վերոնշյալ երկրների նկատմամբ։ Ո՛չ կառավարությունը, ո՛չ պաշտոնական աղբյուրները չեն հնչեցրել կամ ակնարկել, որ այս պատկերները ներկայացնում են տարածքային հավակնություններ այլ պետությունների տարածքների նկատմամբ, նույնիսկ եթե այդ լեռները գտնվում են նաեւ Իտալիայում, Ֆրանսիայում եւ այլն։ Պատկերները ներկայացվում են որպես բնության, պատմության եւ մշակույթի խորհրդանիշներ:

2. Իռլանդիան ունի իր խորհրդանիշները, որոնք ներկայացնում են երկրի պատմական շրջանում գոյություն ունեցած տարածքները՝ չնայած դրանց մի մասը այսօր գտնվում է Հյուսիսային Իռլանդիայում, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի իշխանության տակ։ Օրինակ՝ Ուլսթեր շրջանի կարմիր ձեռքը օգտագործվում է իռլանդական պետական խորհրդանիշներում, սակայն սա չի նշանակում, որ Իռլանդիան տարածքային պահանջներ է ներկայացնում Մեծ Բրիտանիայի նկատմամբ։ Խորհրդանիշը ներկայացնում է պատմական եւ մշակութային ժառանգություն։ Իռլանդիայի սահմանադրությունը չի պարունակում Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարածքային պահանջներ։ Չնայած նշում է երկրի ապագայում միավորման ցանկությունը, սակայն խորհրդանիշների օգտագործումը՝ որպես ազգային ինքնության մաս, չի համարվում իրավական կամ քաղաքական պահանջ։

3. Հունաստանի պետական խորհրդանիշերում օգտագործվում է Բյուզանդական երկգլուխ արծիվը:

Բյուզանդական կայսրությունից վերցրած երկգլուխ արծիվը կարելի է տեսնել հունական ուղղափառ եկեղեցական զինանշաններում, զինվորական նշաններում եւ նույնիսկ որոշ քաղաքային զինանշաններում:

Այն պատմականորեն խորհրդանշում է Բյուզանդական մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը (այժմ՝ Ստամբուլ) եւ կայսրության իշխանությունը Անատոլիայի եւ Բալկանների նկատմամբ:

Ժամանակակից հունական քաղաքականությունը չունի պաշտոնական տարածքային հավակնություն Ստամբուլի կամ Արեւելյան Թրակիայի նկատմամբ: Բյուզանդական խորհրդանիշների օգտագործումը մշակութային եւ պատմական նշանակություն ունի, այլ ոչ թե քաղաքական:

4. Էստոնիայի զինանշանում պատկերված են դանիական ծագում ունեցող առյուծներ:

Էստոնիայի պետական զինանշանի վրա պատկերված են երեք կապույտ առյուծներ (կամ ընձառյուծներ), որոնք ժառանգություն են Դանիայի թագավոր Վալդեմար II-ից, ով 1219թ. նվաճել էր Էստոնիայի հյուսիսը։ Այս խորհրդանիշը վերածնվել է 1990-ականներին՝ անկախությունից հետո։ Խորհրդանիշը ոչ մի տարածքային պահանջ չի պարունակում Դանիայի նկատմամբ։ Սա ընկալվում է որպես պատմական ժառանգություն։

5. Իսպանիայի պետական զինանշանում ներկայացված են Կաստիլիայի, Լեոնի, Արագոնի, Նավարայի, Գրանադայի եւ Բուրբոնների խորհրդանիշները։ Այդ պատմական թագավորություններ անցյալում ներառում էին նաեւ Իսպանիայի ներկայիս սահմաններից դուրս գտնվող տարածքներ (օրինակ՝ Սիցիլիան, Նեապոլը): Այս խորհրդանիշները չեն մեկնաբանվում որպես տարածքային պահանջ այլ երկրների նկատմամբ։ Դրանք նույնպես ներկայացվում են, որպես պատմական միավորներ։
6. Իսպանիայի մի շարք ինքնավար շրջաններ՝ օրինակ Կատալոնիան կամ Բասկերի երկիրը, օգտագործում են պատմական դրոշներ կամ զինանշաններ, որոնք չեն համընկնում ներկայիս վարչական կառուցվածքի հետ։ Այդ խորհրդանիշները ընդունված են որպես մշակութային ինքնության մաս եւ չեն մեկնաբանվում որպես անկախություն կամ տարածքային պահանջ։

Ի վերջո՝ ամփոփելով կարող ենք նշել, որ Հայաստանի զինանշանում, անցակետների կնիքներում, պետական այլ խորհրդանիշներում պատկերված Արարատ լեռը ունի պատմական, մշակութային եւ կրոնական նշանակություն հայ ժողովրդի համար։

Այդ պատկերն օգտագործվում է որպես ազգային ինքնության խորհրդանիշ, ոչ թե տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ։

Ճիշտ այնպես, ինչպես շվեյցարական անձնագրում պատկերված լեռները, որոնք Շվեյցարիայի տարածքում չեն գտնվում, բայց այդ փաստը չի համարվում տարածքային պահանջ, նույն կերպ Հայաստանը կարող է օգտագործել Արարատը՝ որպես մշակութային եւ պատմական խորհրդանիշ՝ անկախ նրա ներկայիս աշխարհագրական տեղավայրից»։

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am