Իրաքում զանգվածային մահապատիժ են իրականացրել ԻՊ-ի գրոհայինների դեմ
Իրաքի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Իրաքի հարավում մահապատիժ է իրականացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 38 նախկին գրոհայինի նկատմամբ:Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, երկրի օրենսդրության համաձայն՝ ծայրահեղական կազմակերպությանն անդամակցելու համար կասկածվողներին մահապատիժ կամ ցմահ ազատազրկում է սպառնում: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները այս ամսվա սկզբին նախազգուշացրել են, որ մահապատիժների սահմանումը նախկին գրոհայինների նկատմամբ կատարվում է ընթացակարգային նորմերի խախտմամբ. մեղադրյալներին պարզապես հնարավորություն չեն տալիս բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը:
