Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) երեքշաբթի հարվածներ են հասցրել Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող Հոդեյդա նավահանգստին, The Jerusalem Post-ի՝ հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Հարվածը պատասխան էր Իսրայելի պետության դեմ հութիների ահաբեկչական ռեժիմի բազմիցս իրականացված հարձակումներին, դրանց թվում՝ անօդաչու թռչող սարքերի և «երկիր-երկիր» դասի հրթիռների արձակմանը Իսրայելի պետության ուղղությամբ»,- ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։
Al Masirah հեռուստաընկերությունը հայտնել է, որ Իսրայելի 12 հարվածները ուղղված էին նավահանգստի նավանորոգարաններին։ Նավահանգստի երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ հարվածներն ուղղված էին երեք նավահանգստի, որոնք վերականգնվել էին Իսրայելի նախորդ հարվածներից հետո։
Շրջանի բնակիչները Reuters-ին հայտնել են, որ հարձակումը տևել է մոտ 10 րոպե։ Հարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ գնդապետ Ավիչայ Ադրային քաղաքացիներին կոչ է արել լքել տարածքը։
Ադրային կոչ է արել նավահանգստում խարսխված նավերին լքել տարածքը և զգուշացրել, որ նրանք, ովքեր մնում են, «վտանգի են ենթարկում իրենց կյանքը»։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը