ՊՍԺ-ի գլխավոր մարզչի բնակարանը թալանել են
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի փարիզի արվարձանում գտնվող բնակարանը թալանել են: Այս մասին տեղեկացնում է «Le Figaro»-ն: Երեկ, երբ ՊՍԺ-ն հանդիպել է «Ստրասբուրին», բնակարանագողերը օգտվել են առիթից և գողացել են 7 հազար եվրո արժողությամբ «Rolex» ժամացույց, թևնոց և «Chanel»-ի երկու պայուսակ, որոնք պատկանել են իսպանացի մարզչի կնոջը: Վնասը գնահատվել է մոտ 20 հազար եվրո: Հետաքրքիր է, որ հանցագործները վերցրել են նաև մարզչի տրանսֆերային ծրագրերի փաստաթղթերն ու Նեյմարի խաղաշապիկները:
