Իսպանական պետական հեռարձակող RTVE-ի խորհուրդը երեքշաբթի քվեարկել է Վիեննայում մայիսին անցկացվելիք Եվրատեսիլ 2026 երգի մրցույթից՝ Իսրայելի մասնակցության դեպքում հրաժարվելու օգտին, հաղորդում է Reuters-ը։
Իսպանիան հինգերորդ երկիրն է, որը նման հայտարարություն է անում Նիդեռլանդներից, Սլովենիայից, Իսլանդիայից և Իռլանդիայից հետո, և այսպես կոչված «Մեծ հնգյակի» առաջինն է՝ խումբ, որի մեջ են մտնում նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան։
Վերոնշյալ երկրները ավտոմատ կերպով անցնում են մրցույթի եզրափակիչ փուլ։ RTVE-ի նախագահ Խոսե Պաբլո Լոպեսի առաջարկած միջոցառումը ստացել է 10 կողմ և չորս դեմ ձայն։ Հեռարձակողի հայտարարության մեջ նշվում է, որ 15 անդամից բաղկացած խորհրդի կազմում կա ևս մեկ անդամ։
«Եվրատեսիլը», որը միշտ շեշտում է իր քաղաքական չեզոքությունը, այս տարի հակասությունների մեջ է հայտնվել Գազայի պատերազմի պատճառով։ Մի քանի երկրներ ամենամյա միջոցառումը կազմակերպող Եվրոպական հեռարձակողների միությանը կոչ են արել Իսրայելին բացառել 2025 թվականի մրցույթից։
Իսրայելցի մասնակից Յուվալ Ռաֆայելը, ի վերջո, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այս տարի հաղթած ավստրիացի երգիչ Ջեյ Ջեյը ևս կոչ է արել Իսրայելին հանել 2026 թվականի ծրագրից։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը