Ռուսաստանի Դաշնության Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ալլա Պուգաչովային ժողովրդական արտիստի կոչումից և բոլոր պետական պարգևներից զրկելու նախաձեռնությամբ, փոխանցում է Вести-ն։
Բորոդինը այս մասին գրել է իր Telegram-ի ալիքում: Նշվում է, որ պատճառը երգչուհու վերջերս տված հարցազրույցն էր լրագրող Կատերինա Գորդեևային:
«Մենք կարծում ենք, որ Պուգաչովան արժանի չէ Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչմանը», — նշել է Բորոդինը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ գնահատական էր տվել հարցազրույցին՝ այն անվանելով «երեսպաշտության շուկա», իսկ Չեչնիայի ղեկավարի օգնական, հանրապետության ազգային քաղաքականության նախարար Ախմեդ Դուդաևը հայտարարել էր, որ Պուգաչովան «վիրավորում է ողջ չեչեն ժողովրդին» և որ նրա հայտարարությունները սադրիչ են։
Պուգաչովան այս հարցազրույցը տվել է երեք տարվա լռությունից հետո՝ արտահայտելով իր դիրքորոշումը մի շարք քաղաքական հարցերի վերաբերյալ։
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը