Ինչու է Փենսը հետաձգել այցը Իսրայել
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը հետաձգել է այցը Իսրայել մերձավորարեւելյան կարգավորման գործընթացի ճգնաժամի պատճառով, որն առաջացել է Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ: Այդ մասին հայտնել է Haaretz թերթը: Նախանշված էր, որ Փենսը՝ սկզբնապես դեկտեմբերի 18-ին պետք է ելույթ ունենար Կնեսետում (Իսրայելի խորհրդարան), որը հետաձգվել է: Թերթը, վկայակոչելով հրեական պետության արտգործնախարարության մի աղբյուրի, գրում է, որ Իսրայելում, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի փոխնախագահի այցին սպասում են դեկտեմբերի 20-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
