Ժողովրդավար երկրում, 21-րդ դարում հուսով ենք, որ սա կլինի գրաքննության հանրային առաջին ու վերջին խայտառակ նախադեպը. Անուշ Ասլիբեկյան Արծրունի

Թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան Արծրունու ֆեյսբուքյան գրառումը

 ԱՐՎԵՍՏՈՒՄ ՑԱՆԿԱՊԱՏԵՐ ՉԿԱՆ

Հաստատ վարչապետը մի ժամանակ երազել է թատերագետ դառնալ, չի ստացվել։ Ուշացել է, դար է փոխվել, փոխվել են թատերագիտական մոտեցումները, սկզբունքները։ Վարչապետի պատկերացումները հնում են մնացել, ասենք՝ ստալինյան կամ խորհրդային ժամանակներում։

 Քննադատն այլևս գրաքննիչ չէ, ոչ էլ դերասանից հաշվեհարդար տեսնողը, կամ նրա լինել, թե չլինելու վճիռ կայացնողը և ոչ էլ իր խոսքից շոու սարքողը։

Թատերագետը լայնախոհ անձ է, թատրոնի պրոֆեսիոնալ, ով առաջին հերթին հստակ տարանջատել գիտի գեղարվեստական գրականության ուղերձները դերասանական ու ռեժիսորական մեկնաբանությունից և իր սեփական «իղձերից» ու պատկերացումներից։

Անհամոզի՞չ է խաղը կամ ռեժիսորական մեկնությունը, դասականի ուղերձները չե՞ն կարողացել տեղ հասցնել, սա այլ բան է, խոսենք, վերլուծենք, խորհուրդ տանք սիրելով։ Բայց եթե գրական երկի բովանդակությունը «քննադատի» սրտով չէ, դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունի գրաքննության ենթարկելու ստեղծագործության կերպը կամ ստեղծագործողին։ Կամ պարտադրի թատերական գործչին, որ կամայականորեն խմբագրի դասականի երկը։

Դերասանի մասնագիտությունը աշխարհում ամենաբարդերից Է, ուրեմն որքան մեծ պատասխանատվությամբ, հոգածությամբ, խնամքով, պատրաստվածությամբ պետք է գալ նրա ստեղծածի մասին խոսելու։

Սահմռկեցուցիչ, մերժելի, անընդունելի տեսարան էր տեղի ունեցածը։Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված, նկարահանող խմբով, թամաշա անողների ու գլուխը հեզաբար տմբտմբացնողների թիմով։ Ասելիքը նախապես պարապած՝ ներկայիս իր պատկերացումների համատեքստում քաղաքական պրիզմայով ստեղծագործության հայրենասիրական ուղերձները մերժելու, ամեն բան «իրական Հայաստանի գաղափարախոսությանը» ենթակայեցնելու կրքով բռնկված։ Ոգևորվածության մեջ իրեն մի պահ պատկերացրել էր միջնադարյան ինկվիզիտորի, անգլիական պուրիտանների, Եկատերինա 2-րդի, Գլավլիտի ղեկավարի, Գեբելսի, Ֆրանկոյի, Ստալինի փոխարեն։ Իրականում հավանաբար ոգևորված էր արվեստի ուժով, ներկայացումից ծնված էմոցիաներով, որոնք սխալ տեղ էր ուղղորդում՝ կանխակալ տրամադրվածության բերումով։
Իսկ Ներկայացումից դեռ ուշքի չեկած, մտքով դեռ իրենց կերպարներին ապրումակցող տեղծագործական խմբին նվաստ վիճակի մեջ էր դրել, ինչը ամենատգեղն էր։

Ժողովրդավար երկրում, 21-րդ դարում հուսով ենք, որ սա կլինի գրաքննության հանրային առաջին ու վերջին խայտառակ նախադեպը։ Փոխարենը հենց պետական լծակներով խթանեք քննադատության զարգացումը, ստեղծեք հարթակներ մասնագիտական անաչառ քննադատության դրսևորման համար, քանի որ առանց պրոֆեսիոնալ, առողջ քննադատության ամեն բան հետընթաց է ապրում ու մի օր հանգում գրաքննության։

Հ.գ. «ՀանդԱրտ»֊ն այն եզակի թատրոններից է, որը կարճ ժամանակում մշակութային երևույթ է կայացրել։ Չունենալով որևէ տեսակի հովանավորություն, կախված չլինելով պետական ֆինանսավորումից, միմիայն հանդիսատեսի սիրո շնորհիվ նրանք արդեն ամուր խաղացանկ են ձևավորել, հասցրել են ճանաչվել։ Նրանք ազատություն ունեն խաղալու և բեմադրելու սրտի ուզածը, սա ԱՆԿԱԽ թատրոն է։ Սա չի նշանակում, թե պետական թատրոնների բեմադրիչները պետք է կաշկանդված լինեն ինչ֊ինչ հանգամանքներով։ Արվեստը սահմաններ չի ճանաչում, արվեստում ցանկապատեր չկան։ «ՀանդԱրտ»֊ում ներկայացումներ դիտել եմ, մասնագիտական կարծիքս հայտնել եմ հոդվածով, տեսանյութով։ «Ցանկապատը» դեռ չեմ դիտել։ Հուսով եմ բացը կլրացնեմ շուտով։

Կոչ եմ անում թատրոնի հիմնադիր, բեմադրիչ Тигран Гюлумян ին չվախենալ, չընկճվել, մնալ գաղափարական, պինդ, հայրենասեր, թատրոնի միջոցով առողջ գաղափարներ սերմանել հանդիսատեսի մեջ։ Մտածել միայն ու միայն բեմադրությունների բարձր գեղարվեստականության մասին՝ կլինի դասական, թե ժամանակակից հեղինակի գործ։ է՛լ ավելի կատարելագործվել, ստեղծագործական նոր ուղիներ որոնել, չլճանալ, կոմպրոմիսի չգնալ ո՛չ իշխանավորների, ո՛չ նրանց կողմից խրախուսվող ռաբիս լսող հանրության ճաշակի հետ։ Եվ ամենակարևորը՝ պետական դառնալու չձգտել։ Բացօթյա և անկախ ձևաչափը թույլ է տալիս լինել անվախ, ըմբոստ, ստեղծարար։

Իբրեւ թատերագետ հետևելու եմ թատրոնի ստեղծագործական ընթացքներին ու բարձրաձայնելու եմ, զգուշացնելու եմ, եթե թուլանան։ Այլևս դուք հանրության ու մասնագիտական հանրույթի խոշորացույցի տակ եք։ Շարունակեք արդարացնել հանրության վստահությունն ու սերը

դիտվել է 215 անգամ
Լրահոս
ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ․ Մամիջանյան Արտաշիսյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան Լիլիա Շուշանյանի և Գևորգ Պապոյանի բանավեճը Սամվել Կարապետյանի ուղերձի շուրջ Իրանում զինված չարագործները կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի վրա. երկու ոստիկան է զոհվել Թուրքիայի կոշտ արձագանքը` Իսրայելի գործողություններին Էջմիածնի ճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտին, շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կռվախնձոր. Անդրանիկ Թևանյան Իսպանիան հայտարարել է, որ կբոյկոտի Եվրատեսիլը, եթե Իսրայելը մասնակցի Իսրայելը հաստատել է Եմենի Հոդեյդայի նավահանգստի վրա hարվածները Օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ Զելենսկին կոչ է արել Թրամփին «հստակ դիրքորոշում» հայտնել Ռուսաստանի հարցում ՌԴ-ում պահանջում են Ալլա Պուգաչովային զրկել ժողովրդական արտիստի կոչումից Արամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ. Sputnik Armenia Հենց նախագահ Քոչարյանի օրոք՝ 2005-ին, այդ կնիքի վրա հայտնվեց Արարատը․ Արթուր Սուքոյան Սրանք մի օր «Երկրի հակառակ կողմը» էպոս կհռչակեն․ Արթուր Խաչատրյան Թուրքիան քայլեր է ձեռնարկում Սիրիայում տարբեր ուժեր միավորելու համար. Էրդողան Երևան-Գյումրի գլխավոր ճանապարհին նոր տեղադրված ջրախողովակները տապալվել ու փակել են ճանապարհը Նրա գործի շարունակությունը ներկայումս գտնվում է ապահով ձեռքերում և կարվի ամեն բան՝ նրա ծրագրերը անմնացորդ կյանքի կոչելու համար «Ինչ տված ա, իրենց մոտ ա, էլ ուրիշ տարածք չկա». Շուռնուխի գյուղապետը՝ սահմանազատման և սահմանագծման, ջրի խնդրի և դպրոցների մասին Լևոն Տեր-Պետրոսյանը հիշել է Չերչիլի ասույթները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Գազայի պատճառով Իսրայելը պետք է միջազգային մեկուսացման մեջ լինի. Բորել Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել անայցագիր ռեժիմը Մոդին և Թրամփը կարող են հանդիպել Ժողովրդավար երկրում, 21-րդ դարում հուսով ենք, որ սա կլինի գրաքննության հանրային առաջին ու վերջին խայտառակ նախադեպը. Անուշ Ասլիբեկյան Արծրունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am