«Անիի պատմական կամրջի վերականգնումը բարդ է. երկու հատվածները գտնվում են երկու տարբեր պետությունների տարածքում, 2 տարբեր խմբեր պետք է աշխատեն». Քորթոշյան

2023 թվականի սկզբին Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին Անիի պատմական կամուրջը վերականգնելու մասին։


Դեռ 2023 թվականի փետրվարի 15-ին, երբ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցելել էր Թուրքիա, վերադառնալուց հետո Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ կա որոշում՝ արագացնել վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը, այդ թվում՝ Անիի պատմական կամուրջը վերականգնելու համար։

Սեպտեմբերի 12-ին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 6-րդ հանդիպման ժամանակ կրկին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ վերականգնեն Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհ)։


Ինչո՞ւ 2 տարի առաջ հայտարարված վերականգնման աշխատանքները չեն մեկնարկել, արդյո՞ք վերականգնելուց հետո Անիի պատմական կամուրջը կունենա իր տեսքը։Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի խոսքով՝ եթե պատմական հուշարձան է վերականգնվում, ապա պետք է հնարավորինս նախկին տեսքով վերականգնվի։ Հատկապես, եթե կան ավերակներ, բեկորներ ու հնարավոր է վերականգնումն իրականացնել հնարավորինս մոտ նախկին տեսքին։

«Այս կամրջի վերականգնումն իսկապես բարդ գործընթաց է՝ նկատի ունենալով նաև իր սահմանային տեղը, հուշարձանի հատուկ լինելը, որովհետև այնպես չէ, որ այս հզորությամբ ու նման ճարտարապետությամբ կամուրջներ մենք շատ ունենք։ Այստեղ մանրակրկիտ ուսումնասիրության կարիք կա, չհաշված սահմանային խոչընդոտները, որ կամրջի երկու հատվածները գտնվում են երկու տարբեր պետությունների տարածքում, երկու տարբեր աշխատախմբեր պետք է այնտեղ աշխատեն, եթե, իհարկե, այլ անհամաձայնություններ չկան այստեղ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Րաֆֆի Քորթոշյանը։

Րաֆֆի Քորթոշյանի դիտարկմամբ՝ կամրջի վերականգնումը նաև դժվար է նրանով, որ այն գրեթե ամբողջովին ավերված է, երկու հատվածներ են կանգնած գետի երկու ափերին, փլուզումից հետո բեկորների մի հատվածը հայտնվել է գետում։

«Վերականգնման շուրջ հնարավոր է՝ Հայաստանի ու Թուրքիայի տեսակետներում լինեն անհամաձայնություններ, բայց եթե կա անաչառություն, ապա պետք է առանց տարաձայնությունների վերականգնեն կամուրջը։ Սա երկուստեք առաջին փորձն է նման վերականգնման աշխատանք իրականացնելու ճանապարհին։ Եթե անաչառ լինեն, ապա աշխատանքը հեշտ կընթանա, այնտեղ գիտնականներ, ճարտարապետներ պետք է աշխատեն։

Հայկական կողմն ունի ներուժ պատմական հուշարձանները վերականգնելու համար, հայկական կողմի ներուժն ավելի բարձր է, հատկապես՝ պատմական հուշարձանների վերականգնելու հարցում, քան թուրքական կողմինը։ Թուրքիան կարող է տեխնիկայով ավելի հզոր լինել, բայց հայկական կողմն իր գիտական ներուժով, մտքով և իր մասնագետներով բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն»,- ընդգծեց Րաֆֆի Քորթոշյանը։

Հիշեցնենք, որ Անիի կամուրջը կառուցվել է 10-11-րդ դարերում՝ Ախուրյան գետի վրա։ Այն Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին կապում էր Շիրակի մարզի հետ և համարվում էր միջնադարյան ամենամեծ կամուրջը։

դիտվել է 65 անգամ
Լրահոս
ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ․ Մամիջանյան Արտաշիսյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան Լիլիա Շուշանյանի և Գևորգ Պապոյանի բանավեճը Սամվել Կարապետյանի ուղերձի շուրջ Իրանում զինված չարագործները կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի վրա. երկու ոստիկան է զոհվել Թուրքիայի կոշտ արձագանքը` Իսրայելի գործողություններին Էջմիածնի ճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտին, շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կռվախնձոր. Անդրանիկ Թևանյան Իսպանիան հայտարարել է, որ կբոյկոտի Եվրատեսիլը, եթե Իսրայելը մասնակցի Իսրայելը հաստատել է Եմենի Հոդեյդայի նավահանգստի վրա hարվածները Օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ Զելենսկին կոչ է արել Թրամփին «հստակ դիրքորոշում» հայտնել Ռուսաստանի հարցում ՌԴ-ում պահանջում են Ալլա Պուգաչովային զրկել ժողովրդական արտիստի կոչումից Արամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ. Sputnik Armenia Հենց նախագահ Քոչարյանի օրոք՝ 2005-ին, այդ կնիքի վրա հայտնվեց Արարատը․ Արթուր Սուքոյան Սրանք մի օր «Երկրի հակառակ կողմը» էպոս կհռչակեն․ Արթուր Խաչատրյան Թուրքիան քայլեր է ձեռնարկում Սիրիայում տարբեր ուժեր միավորելու համար. Էրդողան Երևան-Գյումրի գլխավոր ճանապարհին նոր տեղադրված ջրախողովակները տապալվել ու փակել են ճանապարհը Նրա գործի շարունակությունը ներկայումս գտնվում է ապահով ձեռքերում և կարվի ամեն բան՝ նրա ծրագրերը անմնացորդ կյանքի կոչելու համար «Ինչ տված ա, իրենց մոտ ա, էլ ուրիշ տարածք չկա». Շուռնուխի գյուղապետը՝ սահմանազատման և սահմանագծման, ջրի խնդրի և դպրոցների մասին Լևոն Տեր-Պետրոսյանը հիշել է Չերչիլի ասույթները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Գազայի պատճառով Իսրայելը պետք է միջազգային մեկուսացման մեջ լինի. Բորել Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել անայցագիր ռեժիմը Մոդին և Թրամփը կարող են հանդիպել Ժողովրդավար երկրում, 21-րդ դարում հուսով ենք, որ սա կլինի գրաքննության հանրային առաջին ու վերջին խայտառակ նախադեպը. Անուշ Ասլիբեկյան Արծրունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am