Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։ Այս մասին գրում է Pastinfo-ն:

 «Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոսոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։ Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։

Ջալալ Հարությունյանի պաշտպանի ներկայացրած առաջին բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր սեպտեմբերի 2-ին՝ շտկումների։ Օրերս Ջալալ Հարությունյանի կողմից նոր բողոք է ներկայացվել։ Զեկուցողը դատավոր Սերժիկ Ավետիսյանն է։

 Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվել է Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնել հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»։

դիտվել է 80 անգամ
Լրահոս
ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ․ Մամիջանյան Արտաշիսյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան Լիլիա Շուշանյանի և Գևորգ Պապոյանի բանավեճը Սամվել Կարապետյանի ուղերձի շուրջ Իրանում զինված չարագործները կրակ են բացել ոստիկանական ավտոմեքենայի վրա. երկու ոստիկան է զոհվել Թուրքիայի կոշտ արձագանքը` Իսրայելի գործողություններին Էջմիածնի ճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտին, շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կռվախնձոր. Անդրանիկ Թևանյան Իսպանիան հայտարարել է, որ կբոյկոտի Եվրատեսիլը, եթե Իսրայելը մասնակցի Իսրայելը հաստատել է Եմենի Հոդեյդայի նավահանգստի վրա hարվածները Օգոստոսին Հայաստան է այցելել 334,396 զբոսաշրջիկ Զելենսկին կոչ է արել Թրամփին «հստակ դիրքորոշում» հայտնել Ռուսաստանի հարցում ՌԴ-ում պահանջում են Ալլա Պուգաչովային զրկել ժողովրդական արտիստի կոչումից Արամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ. Sputnik Armenia Հենց նախագահ Քոչարյանի օրոք՝ 2005-ին, այդ կնիքի վրա հայտնվեց Արարատը․ Արթուր Սուքոյան Սրանք մի օր «Երկրի հակառակ կողմը» էպոս կհռչակեն․ Արթուր Խաչատրյան Թուրքիան քայլեր է ձեռնարկում Սիրիայում տարբեր ուժեր միավորելու համար. Էրդողան Երևան-Գյումրի գլխավոր ճանապարհին նոր տեղադրված ջրախողովակները տապալվել ու փակել են ճանապարհը Նրա գործի շարունակությունը ներկայումս գտնվում է ապահով ձեռքերում և կարվի ամեն բան՝ նրա ծրագրերը անմնացորդ կյանքի կոչելու համար «Ինչ տված ա, իրենց մոտ ա, էլ ուրիշ տարածք չկա». Շուռնուխի գյուղապետը՝ սահմանազատման և սահմանագծման, ջրի խնդրի և դպրոցների մասին Լևոն Տեր-Պետրոսյանը հիշել է Չերչիլի ասույթները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ Գազայի պատճառով Իսրայելը պետք է միջազգային մեկուսացման մեջ լինի. Բորել Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել անայցագիր ռեժիմը Մոդին և Թրամփը կարող են հանդիպել Ժողովրդավար երկրում, 21-րդ դարում հուսով ենք, որ սա կլինի գրաքննության հանրային առաջին ու վերջին խայտառակ նախադեպը. Անուշ Ասլիբեկյան Արծրունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am