Կայացվել է Ազատի զորամասի հրդեհի գործով առաջին վճիռը

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի տեղակայման վայրում, մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ կետով (ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ:

Հիշեցնենք,որ վաշտի հերթապահ Ռ․Մ․-ն 2023 թվականիհունվարի 19-ին՝ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում, պատասխանատու լինելով ներքին կարգուկանոնի, անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի, շինությունների և ունեցվածքի անվտանգության և պահպանման համար, ինչպես նաև ներքին ծառայության կանոնագրքի պահանջների համաձայն՝ կրելով վառարանը վառելունհետևելու պարտականություն, անհարկի բացակայել էր կացարանից` բջջային հեռախոսով խոսելու նպատակով:Բացակայելու պատճառով Ռ․Մ․-նչի նկատել ու չի փորձել կանխել ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-իառերևույթ վտանգավոր գործողությունները, իսկ դրանից հետո ժամանակին չի ձեռնարկել միջոցներ հրդեհի բռնկման սկզբնական փուլում վտանգի ենթակա անձնակազմը, սպառազինությունը և նյութական այլ միջոցները փրկելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու (մարդկանց) մահ: Կացարանում գտնվող նույն վաշտի պարտադիր ժամկետային 15 զինծառայողները ժամանակին չեն տարհանվել, հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով չեն կարողացել մարել հրդեհը և կացարանից դուրս գալ չկարողանալով՝ մահացել են, իսկ երեքը՝ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ:

Նշենք, որ Ե.Հ.-ի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ). վարույթը դատաքննության փուլում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Հիմնական հարվածը Երասխից է լինելու․ սպասե՛ք․ Հայկ Նահապետյան (video) Այսօր դատավորը թող որոշի՝ ուզու՞մ է Սամվելյանի մահվան մեղսակիցը լինել, թե՞. Փոստանջյան (video) Հայաստանը դառնալու է համար մեկը տարածաշրջանում. Նարեկ Կարապետյանն առաջարկ է ներկայացնում (video) «Ալենը վիբրատորը կվերցնի, Արարատն էլ՝ իր ուռողների բանակը ու կգնան կռվի»․ Նահապետյան (video) Սպերցյանը շարունակում է գերիշխել ՌՊԼ-ում․ Советский спорт Արտակարգ դեպք՝ Արուճ բնակավայրի մոտ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը Նիկոլը օրենքով սահմանում է «իրական Հայաստանում» մազի սանրվածքները (video) Հնարավոր չէ շահել պատերազմը «նախ եւ առաջ զգուշություն» կարգախոսով․ ցիտում է Լևոն Տեր- Պետրոսյանը Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել անայցագիր ռեժիմը Արմեն Դանիելյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր Միքայել Սրբազանի դեմ սրբապղծություն է տեղի ունենում․ Սամվել Հակոբյան (video) Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը #ՀԻՄԱ․5 տարի ընտանիքի մորը քարշ եք տվել,դու եկել ես՝ կրթվելու՞ց ես խոսում․ Ստեփանյանը՝ Աննա Հակոբյանին (video) Զինվել, զինվել, կրկին զինվել․ թուրքը մտնելու է․ Հայկ Նահապետյան (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում «Այ քյաչա՛լ, դու ո՞վ ես, որ եկել էիր Սրբազանի դատին»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Հովիկ Աղազարյանին (video) Վաղարշապատում Նիկոլի նախընտրական ճղճիմությունն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» (video) Ջալալ Հարությունյանի կողմից կրկին վճռաբեկ բողոք է ներկայացվել «Նիկոլը բնույթով թուրքի նման է»․ հոգեբանի նկարագրությունը (video) Կայացվել է Ազատի զորամասի հրդեհի գործով առաջին վճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am