ՄԱԿ-ի հանձնաժողովը Իսրայելի գործողությունները Գազայում ճանաչել է որպես ցեղասպանություն

ՄԱԿ-ի հետաքննչական հանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածում ցեղասպանություն է իրականացրել պաղեստինցիների նկատմամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փորձագետների նոր զեկույցը։

Ըստ զեկույցի՝ կան բավարար հիմքեր եզրակացնելու, որ 2023 թ. հոկտեմբերին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում իրականացվել են միջազգային իրավունքով սահմանված հինգ ցեղասպանական գործողություններից չորսը՝ խմբի անդամների սպանություն, նրանց լուրջ մարմնական և հոգեկան վնասվածքների պատճառում, խումբը ոչնչացնելուն ուղղված պայմանների միտումնավոր ստեղծում և ծնունդների կանխարգելում։

Զեկույցը վկայակոչում է Իսրայելի ղեկավարների հայտարարությունները և իսրայելական ուժերի գործողությունները՝ որպես ցեղասպանական մտադրության վկայություններ։

Պաղեստինի օկուպացված տարածքների հարցով անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովը ստեղծվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2021 թվականին՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների բոլոր ենթադրյալ խախտումները հետաքննելու համար։

Ցեղասպանության մասին կոնվենցիայով ցեղասպանության իրավական սահմանման համար պետք է նաև հաստատվի, որ տվյալ գործողություններն իրագործողն այդ գործողություններից որևէ մեկը կատարել է խումբն ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու հատուկ մտադրությամբ։Հանձնաժողովը նշում է, որ վերլուծել է Իսրայելի ղեկավարների կողմից արված հայտարարությունները և պնդում է, որ նախագահ Իցհակ Հերցոգը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտը «հրահրել են ցեղասպանության իրականացումը»։

Մի շարք միջազգային և իսրայելական մարդու իրավունքների կազմակերպություններ, ՄԱԿ-ի անկախ փորձագետներ և գիտնականներ նույնպես Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրագործելու համար։

Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում գրեթե 65 000 պաղեստինցի է զոհվել։ Անկլավում սովից մահացածների թիվը գերազանցել է 400-ը։ Ռազմական գործողությունների պատճառ է դարձել 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա, որի հետևանքով զոհվել է 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հիմնական հարվածը Երասխից է լինելու․ սպասե՛ք․ Հայկ Նահապետյան (video) Այսօր դատավորը թող որոշի՝ ուզու՞մ է Սամվելյանի մահվան մեղսակիցը լինել, թե՞. Փոստանջյան (video) Հայաստանը դառնալու է համար մեկը տարածաշրջանում. Նարեկ Կարապետյանն առաջարկ է ներկայացնում (video) «Ալենը վիբրատորը կվերցնի, Արարատն էլ՝ իր ուռողների բանակը ու կգնան կռվի»․ Նահապետյան (video) Սպերցյանը շարունակում է գերիշխել ՌՊԼ-ում․ Советский спорт Արտակարգ դեպք՝ Արուճ բնակավայրի մոտ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը Նիկոլը օրենքով սահմանում է «իրական Հայաստանում» մազի սանրվածքները (video) Հնարավոր չէ շահել պատերազմը «նախ եւ առաջ զգուշություն» կարգախոսով․ ցիտում է Լևոն Տեր- Պետրոսյանը Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել անայցագիր ռեժիմը Արմեն Դանիելյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր Միքայել Սրբազանի դեմ սրբապղծություն է տեղի ունենում․ Սամվել Հակոբյան (video) Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը #ՀԻՄԱ․5 տարի ընտանիքի մորը քարշ եք տվել,դու եկել ես՝ կրթվելու՞ց ես խոսում․ Ստեփանյանը՝ Աննա Հակոբյանին (video) Զինվել, զինվել, կրկին զինվել․ թուրքը մտնելու է․ Հայկ Նահապետյան (video) Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում «Այ քյաչա՛լ, դու ո՞վ ես, որ եկել էիր Սրբազանի դատին»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Հովիկ Աղազարյանին (video) Վաղարշապատում Նիկոլի նախընտրական ճղճիմությունն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» (video) Ջալալ Հարությունյանի կողմից կրկին վճռաբեկ բողոք է ներկայացվել «Նիկոլը բնույթով թուրքի նման է»․ հոգեբանի նկարագրությունը (video) Կայացվել է Ազատի զորամասի հրդեհի գործով առաջին վճիռը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am