Պուտինը գերազանցե՞ց իր իսկ ռեկորդը
Ռուսաստանի նախագահի՝ թվով 13-րդ մեծ մամուլի ասուլիսը տեւել է 3 ժամ 42 րոպե, այդ ընթացքում լրագրողները հասցրել են 65 հարց տալ պետության ղեկավարին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Այսպիսով՝ 2008 թվականի ռեկորդը, երբ Պուտինի մամուլի ասուլիսը տեւեց 4 ժամ 40 րոպե, որի ընթացքում պետության ղեկավարը պատասխանեց ավելի քան 100 հարցի, չի գերազանցվել: 2016 թվականին միջոցառումը տեւել էր 3 ժամ 50 րոպե, որի ընթացքում Պուտինը պատասխանել էր 62 հարցի:
