Լապշինը պատրաստվում է Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել ՄԻԵԴ
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցանկանում է Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների միջազգային դատարան: Այս մասին Լապշինն ասել է «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում: Նշենք, որ նա Արղախ այցելելու համար Ադրբեջանում ազատազրկման էր դատապարտվել և հետո ազատ արձակվել: «Մենք այժմ նախապատրաստվում ենք ՄԻԵԴ ներկայացվելիք հայցին, մոտավորապես այն կներկայացվի հունվարի վերջին»,- ասել է բլոգերը: Լապշինը պատրաստվում է Բաքվից պահանջել ֆինանսական փոխհատուցում, չնայած առայժմ չի որոշել՝ որքան է կազմելու այդ գումարը:
