Հանրությունը ունի տրամաբանական առաջնորդության կարիք՝ պետության քայքայման գործընթացը կասեցնելու համար

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Վերջերս մի գրառում էի արել Փաշինյանի ստեղծած «կեղծապետության» մասին՝ հերթով նշելով, թե որքան կեղծ է նա իր բոլոր հայտարարություններում ու օրակարգերում։ Օրերս հասկացա, որ նա նաև կեղծ է իր իսկ հռչակած «իրական Հայաստանի» ջատագովության ու քարոզման մեջ։ Երբ սեպտեմբերի 13-14-ին լրանում էր «իրական» Հայաստանի՝ 29,743 քառակուսի կիլոմետրի դեմ իրագործված ադրբեջանական հարձակման տարելիցի երեք տարին, ոչ գերագույն գլխավոր «ստատուսագիրը», ոչ նրան ենթակա այլ «ստատուսագիրներ» հարկ չհամարեցին խոսել ու հիշատակի խոսք ասել մեր 224 զոհերի ընտանիքներին»։

«224-ը վիճակագրություն չի, դա մարդիկ են։ Ամեն մարդու հետևում կանգնած են նրա ընտանիքի անդամները, նրա հարազատները, նրան սիրող, նրանով ապրող երեխաներ ու սիրելի մարդիկ։ «Իրական» Հայաստանի քարոզիչը ասելիք չունի, երախտիքի խոսք չունի ասելու մեր պետության պաշտպանության համար զոհվածների ընտանիքներին։ Նա գերադասում է «փարթի» կազմակերպել, ուրախանալ, մոռանալ։ Բայց ո՞նց մոռանաս չմոռացվողը։ Ինչպե՞ս մոռանաս մեր զոհերին, այդ օրերին ադրբեջանական կողմի իրականացրած դաժանությունները, ընդհուպ մինչև կին զինծառայողի անդամահատման սարսափելի դրվագը։ Դրան զուգահեռ՝ ինչպե՞ս մոռանաս, որ ադրբեջանական զորքերը նստած են մեր ստրատեգիական բարձունքներում, որոնք ամբողջությամբ տեղավորվում են «իրական» Հայաստանի մեջ․․․

Իր լուռ անտարբերությամբ Փաշինյանը շատ ակնհայտ ուղերձ է հղում հայոց բանակին, հայ զինծառայողին։ Ցավոք, այդ ուղերձը հետևյալն է՝ քո զոհողությունը ոչ ոք չի հիշելու, հակառակը՝ պետության ղեկավարությունը այդ օրը տոնախմբություն է կազմակերպելու, քո ընտանիքի անդամին ոչ ոք չի ցավակցելու, նրան երբեք շնորհակալություն չեն հայտնելու։ Սա երկիրը անպաշտպանության մատնելու, զինվորի, հայ զինծառայողի նվիրումը արժեզրկելու, նսեմացնելու հստակ քաղաքականություն է։

Մեզ ուղղված անվտանգային սպառնալիքների համատեքստում պետության ղեկավարությունը իր «կեղծապետության» կառուցման քաղաքականությամբ կազմաքանդում ու գաղափարազուրկ է դարձնում հայոց պետությունը։ Դա հնարավոր է կանխել։ Դրա լուծումը քաղաքական է։ Դրա լուծումը բովանդակային ու քաղաքակրթական տիրույթում դիսկուրսների ծավալումն է։ Հանրությունը շատ ավելի ուժեղ է, քան իրեն թվում է։ Հանրությունը ունի տրամաբանական առաջնորդության կարիք՝ պետության քայքայման գործընթացը կասեցնելու համար»,- գրել է նա:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ես ասացի՝ Քրիստինե, դուք լեզբի՞ եք․ Հայկ Նահապետյան (video) «Թուրքի սիրտն էլ Արարատից հետո վաղը Երևանի և Գյումրիի երեխաներին է ուզելու» (video) Այ տղա՛, քո շեֆի համար էս ինչե՞ր ես խոսում, դրան էլ համոզում․ Համբարյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) Սամվել Շահրամանյանը ԿԳՄՍ–ից պահանջում է հերքել, թե ինքն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը Չէ, Աննա֊Էրատո, ինչպիսին կայիր` անկիրթ, այդպիսինն էլ մնացել ես Ես «ստուկաչ» չեմ, որդիս կրակն է ընկել իմ ձեռքը․ Վարդան Ղուկասյան (video) Հանրության արձագանքն ու պատմական փորձը Երբ որդիս գնաց Միքայել սրբազանի դատին՝ իր համար արդեն պարզ էր, որ նրան կալանավորելու են Վարդան Ղուկասյան «Գլխավոր դատախազը թրաֆիկնգով է զբաղվո՞ւմ»․ Կարապետ Պողոսյան Կոչ ենք անում միավորվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ․ «Պատիվ ունեմ» Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ մեր երկրի մի մասը դեռ օկուպացված է. քաղաքագետ Օրեր առաջ ողբերգական պատկերի ականատես եղա. Լիլիթ Գալստյան Առողջ ուժը երկրում քարկոծվում է, ում հետևից ժողովուդրը գնում է դրանց անպայման թիրախավորում են. Վարդան Ղուկասյան Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն. կա վիրավոր Հանդիսատեսը կորոշի՝ Փաշինյանի «Ցանկապատը» նայի, թե ոչ. Թոխատյան Եթե Մկոն աջակցում է այս իշխանությանը՝ ևս մեկ կարևոր անձ կդադարի շատերի համար գոյություն ունենալ… Գողության դեպք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում․ սենյակից պայուսակ են գողացել Թրամփը զրպարտության համար 15 մլրդ դոլարի դատական ​​​​հայց է ներկայացրել Հանրությունը ունի տրամաբանական առաջնորդության կարիք՝ պետության քայքայման գործընթացը կասեցնելու համար Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է` բանակի արժեհամակարգը թաղելու դրսևորում Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազան գրավելու համար Նիկոլը պատրաստվում է ազատվել ոչ լիովին վստահելի թիմակիցներից Ամեն ինչի պատրաստ եմ, ես վախեցողներից չեմ․ Վարդան Ղուկասյան (video) Իսրայելն այլևս նոր հարվածներ չի հասցնի Կատարին. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am