Հարկային նոր օրենսգիրք. Դեղերը կթանկանա՞ն
Այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե արդյոք սպսվում են դեղերի թանկացումներ,նշենք, որ տնտեսագետները հունվարի 1-ից թանկացումներ են կանխատեսում, որը նաեւ պայմանավորված է Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելով:Նախարարն ասաց, որ նախարարությունը մշակել է կենտրոնացված գնումների նախագիծ, որի շնորհիվ պետական պատվերով ձեռք բերվող դեղերի գները կէժանանան 20-23% -ով: Նախարարը վստահեցրեց՝ կանխատեսվում է, որ դեղերի գները հունվարի 1-ից կնվազեն, խոսքը պետպատվերով ձեռքբերվող դեղերի մասին է. «Մենք ունենք մատակարարման տենդերներ, որտեղ հունվարի 1-ը չի ազդում»: Նախարար Ալթունյանն վստահեցրեց, որ առողջապահական համակարգում թանկացումներ չկան:
