Ինչո՞ւ է նոր քրեական վարույթ նախաձեռնվել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մենք տեղեկություններ էինք ստացել, որ նոր քրեական վարույթ է նախաձեռնվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի դեմ: Երեկ մենք հեռախոսազրույց ունեցանք Արշակ Կարապետյանի հետ՝ խնդրելով նշել, թե ինչի մասին է խոսքը: Նա հաստատեց այս տեղեկությունը և ասաց, որ պատճառը թե՛ իր քաղաքական ակտիվությունն է ու սուր քննադատությունները Նիկոլ Փաշինյանի հասցեին, թե՛ դեռ իր պաշտպանության եղած նախարար ժամանակ արված քայլերը, որոնք նա «չի մարսում»:

«Պատկերացնո՞ւմ եք զավեշտի աստիճանը, ինձ վրա քրեական գործ են նկարել նրա համար, որ ես, լինելով պաշտպանության նախարար, գնացել եմ Արցախ: Եթե 2021 թվականին Արցախ գնալն ապօրինություն է համարվում, Արցախն ապօրինի տարածք է համարվում, բա 2019 թվականին որ Նիկոլը Քոչարի էր պարում Շուշիում կամ որ Ստեփանակերտում գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ», այն ժամանակ ապօրինի՞ չէր: Հասկանո՞ւմ եք սրանց աբսուրդի աստիճանը, անհեթեթության աստիճանը: Բայց թող Նիկոլը լավ լսի, թող իմանա՝ ես հպարտ եմ, որ գնացել եմ Արցախ, ու վստահ եմ, որ էլի առիթ ունենալու եմ գնալու Արցախ: Ավելին, քրգործերի այս «նկարիչներին», իր գլխավորությամբ, բռնելու ենք ու Արցախում եկեղեցու առջև չոքացնենք»,- մեզ հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ այս իշխանությունները չեն ներվելու. «Իրենց թվում է՝ ներվելո՞ւ են: Ոչ մի դեպքում: Գեներալ Կարապետյանը չի ներելու և պատժելու է, այդ թվում՝ նշյալ բոլոր «նկարիչներին», քանի որ իրենցով Նիկոլը մուրճը ձեռքին ման է գալիս: Ընդ որում, հայկական դրոշն էլ կապել է մուրճին, ու դեռ սրբություններից է խոսում: Ես զինվորական եմ, սովոր եմ տեսնել դրոշի առջև խոնարհում, բայց անհնար է պատկերացնել, որ դրոշը կարելի է կապել մուրճին: Երանի է տալու, որ ամեն ինչ Նեպալի նման ավարտվի»:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Կոչ ենք անում միավորվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ․ «Պատիվ ունեմ» Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ մեր երկրի մի մասը դեռ օկուպացված է. քաղաքագետ Օրեր առաջ ողբերգական պատկերի ականատես եղա. Լիլիթ Գալստյան Առողջ ուժը երկրում քարկոծվում է, ում հետևից ժողովուդրը գնում է դրանց անպայման թիրախավորում են. Վարդան Ղուկասյան Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն. կա վիրավոր Հանդիսատեսը կորոշի՝ Փաշինյանի «Ցանկապատը» նայի, թե ոչ. Թոխատյան Եթե Մկոն աջակցում է այս իշխանությանը՝ ևս մեկ կարևոր անձ կդադարի շատերի համար գոյություն ունենալ… Գողության դեպք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում․ սենյակից պայուսակ են գողացել Թրամփը զրպարտության համար 15 մլրդ դոլարի դատական ​​​​հայց է ներկայացրել Հանրությունը ունի տրամաբանական առաջնորդության կարիք՝ պետության քայքայման գործընթացը կասեցնելու համար Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է` բանակի արժեհամակարգը թաղելու դրսևորում Իսրայելի բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազան գրավելու համար Նիկոլը պատրաստվում է ազատվել ոչ լիովին վստահելի թիմակիցներից Ամեն ինչի պատրաստ եմ, ես վախեցողներից չեմ․ Վարդան Ղուկասյան (video) Իսրայելն այլևս նոր հարվածներ չի հասցնի Կատարին. Թրամփ Կադաստրի կոմիտեի ղեկավարի «զակազով» ամուսնուս առևանգել են, ծեծել են․ խայտառակ մանրամասներ (video) Կադաստրի կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ ենթադրյալ ծեծկռտուքի միջադեպով քրգործ է հարուցվել Թոռնիկը՝ հավերժ նախագահ Արարատ Միրզոյանը՝ վտանգի տակ․ կա՛մ անունը կփոխեն, կամ՝ պաշտոնը (video) Ինչու՞ հենց Արթուր Վանեցյանի հետ․ Խաչիկ Մանուկյանը՝ «Վաղարշապատի» քաղաքապետի թեկնածու (video) Հերթական ճոխ հարսանիքն է եղել Ֆունկցիոնալության գնահատման գործընթացը կտեսաձայնագրվի Հրդեն է տեղի ունեցել Հրազդանում, մարդկանց տարհանել են․ տուժածներ կան Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել ռուսներին բավարարելու համար․ «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am