«Թավշյա» Արարատներն ու տուզիկների խրախճանքը. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից նկարներով.
«Թավշյա» Արարատներն ու տուզիկների խրախճանքը
Կա այսպիսի հասկացություն` ՊԵՏԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑ, այլ կերպ ասած` նամականիշ, որը փոստային վճարումների համար թողարկում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորը` Հայփոստը: Նամականիշերն ունեն դրամային արժեքով նոմինալ, այսինքն դրամի կամ վճարման միջոցի պետական կարգավիճակ ունեն:
Հիմա եկեք տեսնենք, թե 2018-2024 թվականների ընթացքում թավշուկները քանի՞ Արարատ են թողարկել, մի հատ Անիի Մայր տաճարն էլ վրադիր, որն էլ, իրենց ասելով, «մերը չի»:
Ահավասիկ 5 միավոր:
Հիմա հարցերը.
• Պատրաստվու՞մ է արդյոք ՀՀ արտգործնախարարությունն առանձին նոտայով ներողություն խնդրել Թուրքիայից` այսպիսի «ագրեսիվ ու հավակնոտ» պետական թողարկումների համար
• Պատրաստվու՞մ է արդյոք ՀՀ կառավարությունը շրջանառությունից հանել պետական արժեթղթի կարգավիճակ ունեցող այս թողարկումները և դրանք համարել անվավեր
• Պատրաստվու՞մ է արդյոք ՀՀ կառավարությունը շրջանառությունից հանել Անիի Մայր տաճարի պատկերով նամականիշը, եթե այն վերագործարկվելու է որպես մզկիթ:
• Պատրաստվու՞մ է արդյոք ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնապես անվանափոխվել և ստանալ նոր ՀՀ անձնագիր:
Պարտություն սիրող ողորմելիների օրակարգը սպասարկողներ ու հիմնավորումներ փնտրողներ`
Էսօրվանից գնացեք պարապելու, որ շուտով զինանշանն ու Սահմանադրությունը փոխելու թեմայով ձեր ստորացուցիչ ու քստմնելի տեքստերը չշեղվեն կառավարական հանձնարարականներից: