Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյան բռնnւթյnւն է կիրառել լրագրողի նկատմամբ

Լրագրող, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ահազանգում է. «Հավանաբար կհիշեք՝ վերջերս Երևանի քաղաքապետարանի տեսուչները ավտոբուսում տուգանել էին մի կնոջ, որը, պարզվեց, վճարել էր իր ուղեվարձը։ Դրա մասին ռեպորտաժը տեսնելուց հետո ես գրառում էի արել՝ հայտնելով կարծիքս կատարվածի մասին ու նշելով, մասնավորապես, որ «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է. կյանքդ դարձնում են ամենօրյա պայքար կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ» (գրառման հղումը՝ https://shorturl.at/T89VJ)։

Նույն օրը երեկոյան ուշ ժամի ինձ գրում է ոմն Ավետիք Բաբայան եւ կեղտոտ ու անհարգալից բառապաշարով սկսում է «հաշիվ պահանջել» գրածիս համար։ Ես, իհարկե, նրան հասկանալի եւ հասանելի լեզվով փորձում եմ բացատրել, որ չարժե անծանոթ մարդկանց հետ նման տոնայնությամբ շփվել, ինչից հետո սա ձայնային հաղորդագրություններով ու լատինատառ տեքստերով սկսում է սպառնալ ինձ ու էլ ավելի կեղտոտ հայհոյանքներ տեղալ՝ հիշատակելով ընտանիքիս անդամներին, ընկերներիս, մասնագիտությունս, ներկա ու նախկին գործընկերներիս, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Չեմ հասցնում պատասխանել, տեսնում եմ՝ անմիջապես բլոկել է ինձ։

Փորձում եմ էս քաջի մասին համացանցում տեղեկություն գտնեմ, ու պարզվում է, որ սա ոչ ավել, ոչ պակաս, Երեւանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ-ն է (!!!)։ Մի քանի անգամ ստուգում եմ՝ անուն-հայրանունով, ծննդյան թվով․ ամեն ինչ «բռնում է»․ խուժանի վարքով էս երիտասարդը մայրաքաղաքի հասարակական կարգի պահպանության գլխավոր պատասխանատուն է, փաստացի՝ միլիոնանոց քաղաքի ոստիկանապետը։ Նույն երեկոյան զանգում եմ քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից մեկի ուղղակի պարտականությունն է անձնակազմին առնչվող հարցերի համակարգումը։ Պատմում եմ կատարվածի մասին ու հույս եմ հայտնում, որ համապատասխան ընթացք կտան նրա վարքագծի վերաբերյալ։

Երկու օր անց, քաղաքապետարանից որևէ արձագանք չստանալով, ինքս եմ փնտրում, բաց աղբյուրներից գտնում եմ Բաբայանի աշխատանքային կոնտակտները, գործավարին փոխանցում եմ հեռախոսս ու խնդրում եմ հետ զանգել։ Ժամեր անց Բաբայանը զանգում է, կրկին սկսում է սպառնալիքներ տեղալ («տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ» եւ այլն)։ Կրկին, նրան հասանելի արտահայտչաձեւերով փորձում եմ հասկացնել, որ նա պաշտոնյա է ու ավելի լավ կլինի զբաղվի իր պարտականություններով։ Այսքանով համարում եմ միջադեպը սպառված։

Երկու շաբաթ անց, իմ աշխատավայրից դուրս եմ գալիս մութ ժամին, բակի անկյունում դիմացս դուրս է գալիս դիմակավորված մեկն ու առանց բառ ասելու սկսում է հարվածներ հասցնել։ Փորձում եմ պաշտպանվել, բայց անսպասելիության էֆեկտի պատճառով չեմ կարողանում ոնց որ պետքն է պաշտպանվել ու որոշ վնասվածքներ եմ ստանում։

Առանց հետագա մանրամասներով ծանրաբեռնելու, տեղեկացնեմ, որ համոզված եմ, որ իմ դեմ հարձակումը եւ վերեւում նկարագրած դեպքերը ուղիղ կապ ունեն։ Բնականաբար, նույն երեկոյան դիմել եմ իրավապահներին ու հուսով եմ՝ կուսումնասիրեն եղած ապացույցները, ինձ հասցեագրված սպառնալիքները, (որոնք փաստագրված են), հարձակման օրը տարածքում եղած տեսախցիկների ձայնագրությունները:

Այս ամենն, անշուշտ, տեղի է ունեցել իշխանությունների առնվազն լռելյայն թողտվությամբ, որովհետեւ․

Ողջամտությունը հուշում է, որ Ավետիք Բաբայանի նման մարդուն հանրային ծառայությունից, առավելեւս, հասարակական կարգի պահպանությունից պետք է կիլոմետրով հեռու պահել։ Մինչդեռ, Տիգրան Ավինյանը ոչ միայն նրան կարեւորագույն պաշտոն է վստահել, այլեւ որեւէ քայլ չի ձեռնարկել՝ իմ փոխանցած տեղեկությունների հիման վրա չեզոքացնելու իր նշանակած թյուրիմացությանը։ Երկուսից մեկն է՝ կա՛մ Ավինյանը համերաշխ է նրա հետ ու պաշտպանում է իր երբեմնի թաղեցուն, կա՛մ տեղյակ չէ այս դեպքի մասին։ Ցանկացած պարագայում սա մի բան է վկայում՝ քաղաքապետարանում շունը տիրոջը չի ճանաչում։
Հանրային քննադատության համար չի՛ կարելի կատաղած շան նման հարձակվել մարդկանց վրա։ Գործընկերներիս ու ընկերներիս հետ բոլոր հնարավոր միջոցներով մաքսիմալ հանրային հնչեղություն ենք տալու այս գործին։ Սա կենցաղային դեպք չէ, սա իմ հանրային գործունեության պատճառով իրականացվող հետապնդում է ու ահաբեկման ակտ։ Սա չեն մարսելու ո՛չ դիմակավորված վեցնոցները, ո՛չ նրանց քսի տվող թերմացքները, ո՛չ էլ նրանց քաղաքական կամ այլ հովանավորները»,-գրել է նա։

դիտվել է 118 անգամ
Լրահոս
«Երկրային դրախտի քարտեզ» անվանումով բացառիկ հնատիպ քարտեզը Սբ․ Էջմիածնի գանձարանում է Այս գրառումովդ ՄկոյիԴ մեսիջ ես հղում... «Թավշյա» Արարատներն ու տուզիկների խրախճանքը. Հայկ Դեմոյան Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Զելենսկին Դավիթ Ալոյանին բարձր պաշտոնի է նշանակել Փաշինյանին աջակցելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությո՞ւն է առաջացել Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյան բռնnւթյnւն է կիրառել լրագրողի նկատմամբ Իսրայելը շարունակում է ավելացնել զենքի արտադրության ներդրումները Կալանավորում են Հայրենիքը սիրող մարդկանց․ քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանի դուստրը նամակ է գրել Գազալցակայանում հնչած կրակոցների փաստով մի շարք հանգամանքներ են պարզ դարձել Ալիևի կոշիկ լիզողը ծաղրում է Տեր֊Պետրոսյանին Գերեվարված Էուլջեքջյանն այլևս չի կարողանում հաղթահարել բանտը․ փաստաբանը մանրամասներ է հայտնում Արցախի զոհված հերոսների ընտանիքների համար հանգանակություն է կազմակերպվել Վանգուվրում Իբր Մկոյի դարդն իրեն քիչ էր, որոշել է հայհոյանքի ծավալն ու դոզան ավելացնել․ Սկսվել է Մկոյին Հայկո դարձնելու գործընթացը Փաշինյանի քաղաքականության հետևանքով ստացել ենք ՀՀ-ի դեմ զավթողական հայեցակարգ, որով կրթվում է մի ողջ սերունդ Ադրբեջանում Ինչո՞ւ չորս տարի անց ինքնիշխանության ու դեմոկրատիայի ամրոցում չի բացահայտվում, թե ով էր 2021-ի պայթյունի պատվիրատուն ու կատարողը. Նահապետյան Գազայում զոհվածների իրական թիվը տասը անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները Կադաստրի կոմիտեի ղեկավարի աշխատասենյակում դաժանաբար քաղաքացու են ծեծել. աղմկահարույց սկանդալի հետքերով. Armlur Ոչ պատշաճ դիրքով ղեկին նստած՝ ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից Ադրբեջանում տարիներ շարունակ հայերի նկատմամբ թշնամանք է սերմանվել. OC Media Կարեն Ավանեսյանն, ամենայն հավանականությամբ, մեր օրերի Թեհլերյանն է. Կարապետ Պողոսյան Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող հայերին Երեւանում գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն. Մանրամասներ Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է Դատավորը, դատախազը պատասխան են տալու, եթե անօրիական քայլ կատարեն․ Արա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am