«Դանիել Իոաննեսյանը դատարանի որոշմամբ պետք է 192,000 դրամ վճարի Նաիրի Հոխիկյանին․ Նիկոլ Փաշինյանի մտերիմ Դանիել Իոաննիսյանը 2023-ի ամռանը դիմել էր դատարան, թե ես իբր զրպարտել եմ իրեն։ Որպես հատուցում՝ Իոաննիսյանը պահանջել էր 6 մլն դրամ։ Արցախի շրջափակման ամենածանր օրերին, երբ համայն հայության հետ լումա-լումա գումար էինք հավաքում և ժողովրդի համար սնունդ, հագուստ, իսկ բանակի համար անհրաժեշտ ապրանք էինք ուղարկում Արցախ, Դանիել Իոաննիսյանի պահանջով դատավոր Աննա Շիլաջյանը արգելանք դրեց իմ բանկային հաշիվների վրա։ Իմ գաղափարակից և միաժամանակ հեղինակավոր փաստաբան Լուսինե Վիրաբյանի մասնագիտական ջանքերով արգելանքը որոշ ժամանակ անց հանվեց, իսկ հետագայում ընտրվեց դատական այնպիսի մարտավարություն, որի արդյունքում Դանիել Իոաննիսյանի հայցը դատարանում ոչ միայն մերժվեց, այլև ինքը պետք է գումար վճարի ինձ։ Վերաքննիչ դատարանի սեպտեմբերի 5-ի որոշմամբ, Դանիել Իոաննիսյանից հօգուտ Նաիրի Հոխիկյանի պետք է բռնագանձվի 150,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության խելամիտ գումար, միաժամանակ պետք է բռնագանձվի ևս 42,000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի գումար։ Որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հոկտեմբերի սկզբին և այդ ընթացքում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան, իսկ որոշումը Դանիել Իոաննիսյանի կողմից կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ միջոցով` պարտապանի հաշվին։ Փաստաբան Լուսինե Վիրաբյանը կրկին փայլեց իր մասնագիտական և մարդկային բարձր որակներով»։
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը