Նեղանում եք, երբ ձեզ անվանում են կոլաբորացիոնիստ․ Ձեր իշխանության օրոք Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 200 քառակուսի կմ. Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Ձայնակցելով, գուցև հաճոյանալ փորձելով վարչակարգի պարագլխին, Ազգային ժողովում գումարված վերջին նիստի ընթացքում իշխանական մի քանի պատգամավորներ հիշեցին իմ արած հայտարարությունները Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու շուրջ, որոնք հնչել էին Տավուշում տեղի ունեցող ապօրինի սահմանազատման օրերին։

Ինչպես ասում են՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, ինչին էլ մշտապես մանիպուլյացիոն թեզերով պատրաստվում է ՔՊ-ն՝ յուրաքանչյուր նիստից առաջ։

Հիմա՝ փաստերով․

այո, մեկ տարի առաջ գարնանը, երբ մեկնարկել էր, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ես ասել եմ, որ ադրբեջանցիները գալու են ու կանգնեն Ոսկեպարի եկեղեցու մոտ

նույն ժամանակահատվածում նշված տարածքում որոշակի օրերի արգելվեց մարդկանց այցելությունը Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Բոլորիս աչքի առաջ կատարվեցին ականազերծման աշխատանքներ, եկեղեցու աջ անկյունում տեղադրվեց սահմանային սյուն

այս պահին էլ եկեղեցու տարածքը դիտարկվում է, արգելվում է մեծ քանակության ուխտավորների մուտքը եկեղեցի։ Արձանագրենք, որ Ոսկեպարի ուղղությամբ ևս Ադրբեջանը կարողացավ ամրակայել իր դիրքերը, իհարկե, ձեր «շնորհիվ»։

Ազգային ժողովի ամբիոնից անդրադառնալով հնչեցված մեղադրանքին՝ նշեցի, որ եկեղեցու չհանձնման հանգամանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել Տավուշից սկիզբ առած «Սրբազան շարժում»֊ը։

Հազարավոր մարդիկ այդ օրերին իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ չհամաձայնելով միայն զիջում ենթադրող և մեր ազգային ու պետական շահերից չբխող գործընթացի հետ։

Հնչեցրած միտքս փոթորկեց որոշ իշխանական պատգամավորների․ համաժողովրդական ընդվզումը նսեմացնել փորձող այս մարդիկ դեռ մի բան էլ ինձնից ներողություն պահանջեցին։

Թեռևս, հիշեցնեմ, որ 2024 թվականի մայիսի 16֊ին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հետ «Արմենպրես»-ի հարցազրույցը, որտեղ հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում, վարչությունից պատասխանել են, մեջբերում եմ․

«Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձևով»։

Սա լավագույնս փաստում է այն հանգամանքը, որ Ոսկեպարի եկեղեցու հարցն առնվազն եղել է քննարկման առարկա։

Այդ օրերին դուք տավուշեցուն խոստանում էիք, որ «դելիմիտիացիայի» գործընթացի արդյունքում հետ կբերվեն տարածքներ Պառավաքարից, Բերքաբերից, Վազաշենից։

Քանի՞ սանտիմետր հող եք հետ բերել։

Ձեր իշխանության օրոք Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 200 քառակուսի կմ (պաշտոնական տվյալներով):

Նեղանում եք, երբ ձեզ անվանում են կոլաբորացիոնիստ։ Մինչդեռ, ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջ ներկայացնելու փոխարեն դեռ մի բան էլ հայտարարում եք, թե այստեղ կան ադրբեջանական տարածքներ։

Եվ, ընդհանրապես, ՀՀ պետական ու ազգային շահերը ամեն հնարավոր ձևով ոտնատակ տվող խմբակը բարոյական իրավունք ունի՞ մեղադրելու որևէ ընդդիմադիր գործչի։ Ձեր քծնանքը հասել է այնտեղ, որ հիմա էլ որոշել եք Արարատ լեռան պատկերը հեռացնել երկիր մուտք գործելիս անձնագրում ստացվող հայկական դրոշմանիշներից»։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Արցախի զոհված հերոսների ընտանիքների համար հանգանակություն է կազմակերպվել Վանգուվրում Իբր Մկոյի դարդն իրեն քիչ էր, որոշել է հայհոյանքի ծավալն ու դոզան ավելացնել․ Սկսվել է Մկոյին Հայկո դարձնելու գործընթացը Փաշինյանի քաղաքականության հետևանքով ստացել ենք ՀՀ-ի դեմ զավթողական հայեցակարգ, որով կրթվում է մի ողջ սերունդ Ադրբեջանում Ինչո՞ւ չորս տարի անց ինքնիշխանության ու դեմոկրատիայի ամրոցում չի բացահայտվում, թե ով էր 2021-ի պայթյունի պատվիրատուն ու կատարողը. Նահապետյան Գազայում զոհվածների իրական թիվը տասը անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները Կադաստրի կոմիտեի ղեկավարի աշխատասենյակում դաժանաբար քաղաքացու են ծեծել. աղմկահարույց սկանդալի հետքերով. Armlur Ոչ պատշաճ դիրքով ղեկին նստած՝ ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից Ադրբեջանում տարիներ շարունակ հայերի նկատմամբ թշնամանք է սերմանվել. OC Media Կարեն Ավանեսյանն, ամենայն հավանականությամբ, մեր օրերի Թեհլերյանն է. Կարապետ Պողոսյան Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող հայերին Երեւանում գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն. Մանրամասներ Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է Դատավորը, դատախազը պատասխան են տալու, եթե անօրիական քայլ կատարեն․ Արա Զոհրաբյան Դանիել Իոաննեսյանը դատարանի որոշմամբ պետք է 192,000 դրամ վճարի Նաիրի Հոխիկյանին «Toyota Corolla»-ն բախվել է կայանված «Opel»-ին, ինչի հետևանքով «Opel»-ը նորոգող 3 քաղաքացիներ վրաերթի են ենթարկվել․ մեկի ոտքը կտրվել է․ կա 4 վիրավոր Թուրքիան մտադիր է էներգետիկ ոլորտում նվազեցնել արտաքին կախվածությունը Սա հայրենի Արցախը, Մարտունիում հոր գերեզմանը Ադրբեջանին թողած < Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի Մեզ ուղիղ ասում են․ Հայաստանի համար «սպառնալիք» է նրա սեփական հայ բնակչությունը. Արման Աբովյան «Իմ կյանքի մեծագույն սխալը գործեցի՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանին»․ Միքայել Սրբազան Նեղանում եք, երբ ձեզ անվանում են կոլաբորացիոնիստ․ Ձեր իշխանության օրոք Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 200 քառակուսի կմ. Դանիելյան Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարի թափքից բլոկները թափվել են «BMW X5»-ի վրա Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության․ թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am