Օկուպացված Արցախում Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում

Monument Watch. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ոչնչացվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, որը տեղադրվել էր 2021 թվականին ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Հուշարձանի հեղինակն էր հայտնի ռուս քանդակագործ Սալավատ Շչերբակովը։ Ընդգծենք, որ այս քաղաքականությունը Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից հուշարձանների համակարգված ոչնչացման քաղաքականության հերթական դրսևորումն է։

Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում։ Այս համատեքստում ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը այս առիթով հայտնել է, որ աշխարհահռչակ նկարիչ Իվան Այվազովսկու (Հովհաննես Այվազյան) հուշարձանի քանդումը Լեռնային Ղարաբաղում խորը ափսոսանք և հակակրանք է առաջացնում․ «Այս կործանարար գործողությունները հակասում են մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերությունների, գործընկերության և բարիդրացիության ոգուն», – ասել է Շվիդկոյը։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ մշակույթի գործիչների հուշարձանների ապամոնտաժումը փաստարկ չէ և չի կարող լինել ո՛չ պատմության, ո՛չ էլ քաղաքականության մեջ։ Նա մտահոգություն է հայտնել նաև այն առնչությամբ, որ վերջին շրջանում մշակույթի ոլորտը շատ քաղաքականացված է։ «Բնականաբար, մշակույթը չի կարող քաղաքականությունից, միջպետական հարաբերությունների իրականությունից դուրս լինել, սակայն միևնույն ժամանակ, ինչպես ես եմ կարծում, մշակույթը պետք է մնա այն կապող օղակն ազգերի միջև, որը չպետք է կտրվի։ Քաղաքականությունն ապրում է ներկայով, իսկ մշակութային հարաբերությունները հավերժ են, և սա պետք է հասկանալ»,- ասել է Շվիդկոյը https://www.rbc.ru/politics/20/08/2025/68a5ff7e9a794745fc9106b3։

Մեր արձագանքը

Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։ Այն խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող 2021 թվկանի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf

Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Իբր Մկոյի դարդն իրեն քիչ էր, որոշել է հայհոյանքի ծավալն ու դոզան ավելացնել․ Սկսվել է Մկոյին Հայկո դարձնելու գործընթացը Փաշինյանի քաղաքականության հետևանքով ստացել ենք ՀՀ-ի դեմ զավթողական հայեցակարգ, որով կրթվում է մի ողջ սերունդ Ադրբեջանում Ինչո՞ւ չորս տարի անց ինքնիշխանության ու դեմոկրատիայի ամրոցում չի բացահայտվում, թե ով էր 2021-ի պայթյունի պատվիրատուն ու կատարողը. Նահապետյան Գազայում զոհվածների իրական թիվը տասը անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները Կադաստրի կոմիտեի ղեկավարի աշխատասենյակում դաժանաբար քաղաքացու են ծեծել. աղմկահարույց սկանդալի հետքերով. Armlur Ոչ պատշաճ դիրքով ղեկին նստած՝ ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից Ադրբեջանում տարիներ շարունակ հայերի նկատմամբ թշնամանք է սերմանվել. OC Media Կարեն Ավանեսյանն, ամենայն հավանականությամբ, մեր օրերի Թեհլերյանն է. Կարապետ Պողոսյան Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող հայերին Երեւանում գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն. Մանրամասներ Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է Դատավորը, դատախազը պատասխան են տալու, եթե անօրիական քայլ կատարեն․ Արա Զոհրաբյան Դանիել Իոաննեսյանը դատարանի որոշմամբ պետք է 192,000 դրամ վճարի Նաիրի Հոխիկյանին «Toyota Corolla»-ն բախվել է կայանված «Opel»-ին, ինչի հետևանքով «Opel»-ը նորոգող 3 քաղաքացիներ վրաերթի են ենթարկվել․ մեկի ոտքը կտրվել է․ կա 4 վիրավոր Թուրքիան մտադիր է էներգետիկ ոլորտում նվազեցնել արտաքին կախվածությունը Սա հայրենի Արցախը, Մարտունիում հոր գերեզմանը Ադրբեջանին թողած < Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի Մեզ ուղիղ ասում են․ Հայաստանի համար «սպառնալիք» է նրա սեփական հայ բնակչությունը. Արման Աբովյան «Իմ կյանքի մեծագույն սխալը գործեցի՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանին»․ Միքայել Սրբազան Նեղանում եք, երբ ձեզ անվանում են կոլաբորացիոնիստ․ Ձեր իշխանության օրոք Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 200 քառակուսի կմ. Դանիելյան Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարի թափքից բլոկները թափվել են «BMW X5»-ի վրա Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության․ թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու․ Վարուժան Գեղամյան Հակահայ ողորմելի... Հոր գերեզմանը թուրքին հանձնած հակահայ տականք...ԱԽՔ֊ի Արմեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am