Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռք բերված խաղաղություն, իրականում` խաղաղության հաստատման հետ որևէ կապ չունեցող մեծ նախընտրական խաբեություն է

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռք բերված խաղաղություն, իրականում` խաղաղության հաստատման հետ որևէ կապ չունեցող մեծ նախընտրական խաբեություն է և չի կարող անգամ դիտարկվել որպես խաղաղությանը հասնելու պլան` երեք հիմնարար պատճառով:

Խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, Ադրբեջանը շարունակում է հրաժարվել այն ստորագրելուց հակառակ Հայաստանի կողմից արդեն իսկ կատարված հսկայական զիջումների: Թուրքիան չի բացում սահմանը, Ադրբեջանը շարունակում է խոշտանգել Արցախի ղեկավարներին և հայ ռազմագերիներին իր բանտերում և կառուցել քրեական մեղադրանքներ Հայաստանի դեմ:
Վաշինգտոնյան պայմանավորվածությունները կրում են միակողմանի բնույթ, հաշվի չեն առնում աշխարհաքաղաքական օրեցօր հզորացող միավորման` ԲՌԻՔՍ-ի , այդ թվում մեր ռազմավարական դաշնակիցներ Ռուսաստանի ու Հնդկաստանի և ռազմավարական գործընկերներ Չինաստանի ու Իրանի շահերը: Նման միակողմանի կարգավորումը աշխարհաքաղաքական ռումբ է դնում խաղաղության հաստատման գործընթացի տակ` էապես բարձրացնելով Հայաստանի պրոքսի պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգները:
Հայաստանի ղեկավարության կողմից կատարված զիջումները սպառնում են հայկական պետության ինքնության առանցքին: Ադրբեջանի ճնշման ներքո Անկախության հռչակագրից հրաժարումը և մեր պետական խորհրդանիշներից պատմական ինքնությանը վերաբերող բաղադրիչների հեռացումը հավասարազոր է սեփական պատմության և ազգային ինքնության ուրացմանը, ինչն ունի հայկական պետության թուլացման և ամլացման հեռահար նպատակներ:
Մեր խաղաղության պլանը նախատեսում է Զանգեզուրյան տրանսպորտային հանգույցի ստեղծում, աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողների հետ «Հայաստանյան դարի գործարքի» կնքում և նրանց մասնակցությամբ միջազգային կոնսորցիումի ստեղծում, որն ի լրումն և զուգահեռ TRIPP ծրագրով նախատեսված երկաթուղու, պետք է կառուցի և շահագործի Հյուսիս-Արևելք երկաթուղի, ավտոմայրուղի և օպտիկական մալուխով լայնաշերտ կապուղի:

Այս պլանը ունի հետևյալ առավելությունները.

Նրա իրագործումը կբարելավի բալանսը տարածաշրջանում և կստիպի Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի վրա անվերջ ճնշումների և պահանջների քաղաքականությունից ու կբերի նրան խաղաղության պայմանագիրը ստորագրելու դաշտ:
Հայաստանը աշխարհաքաղաքական առճակատման գոտուց կվերափոխի համագործակցության և զարգացման գոտի, ինչը կստեղծի կայուն ու տևական խաղաղության հեռանկարներ:
Հայաստանը դուրս կգա փաստացի շրջափակումից և տնտեսական կույրաղիքի կարգավիճակից դուրս գալով, կդառնա համաշխարհային տնտեսության արագ զարգացող հաբերից մեկը ` ինչպես նաև բարձրացնելով իր կշիռը միջազգային քաղաքականության մեջ:
Հայաստանը ստիպված չի լինի գնալ մեր ազգային ինքնությանը սպառնացող նվաստացուցիչ զիջումների, որոնք սպառնում են հայկական պետականության գոյությանը:
Այսպիսով, մենք առաջարկում ենք խաղաղության միակ իրական և իրատեսական պլանը ի տարբերություն Փաշինյանի կողմից «խաղաղության» անվան տակ ներկայացվող մեծ նախընտրական խաբեությանը»։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Ադրբեջանում տարիներ շարունակ հայերի նկատմամբ թշնամանք է սերմանվել. OC Media Կարեն Ավանեսյանն, ամենայն հավանականությամբ, մեր օրերի Թեհլերյանն է. Կարապետ Պողոսյան Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող հայերին Երեւանում գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն. Մանրամասներ Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է Դատավորը, դատախազը պատասխան են տալու, եթե անօրիական քայլ կատարեն․ Արա Զոհրաբյան Դանիել Իոաննեսյանը դատարանի որոշմամբ պետք է 192,000 դրամ վճարի Նաիրի Հոխիկյանին «Toyota Corolla»-ն բախվել է կայանված «Opel»-ին, ինչի հետևանքով «Opel»-ը նորոգող 3 քաղաքացիներ վրաերթի են ենթարկվել․ մեկի ոտքը կտրվել է․ կա 4 վիրավոր Թուրքիան մտադիր է էներգետիկ ոլորտում նվազեցնել արտաքին կախվածությունը Սա հայրենի Արցախը, Մարտունիում հոր գերեզմանը Ադրբեջանին թողած < Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի Մեզ ուղիղ ասում են․ Հայաստանի համար «սպառնալիք» է նրա սեփական հայ բնակչությունը. Արման Աբովյան «Իմ կյանքի մեծագույն սխալը գործեցի՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանին»․ Միքայել Սրբազան Նեղանում եք, երբ ձեզ անվանում են կոլաբորացիոնիստ․ Ձեր իշխանության օրոք Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 200 քառակուսի կմ. Դանիելյան Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարի թափքից բլոկները թափվել են «BMW X5»-ի վրա Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության․ թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու․ Վարուժան Գեղամյան Հակահայ ողորմելի... Հոր գերեզմանը թուրքին հանձնած հակահայ տականք...ԱԽՔ֊ի Արմեն Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է հաստատվել․ Ալիևը՝ Թուրքիայի ԳՇ պետին Կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Կադաստրի պետն ու իր աշխատակազմի ղեկավարը դաժան ծեծի են ենթարկել աշխատակցի ամուսնուն Օկուպացված Արցախում Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները Դա զզվելի վարքագիծ է. Մի հավասարվեք նրանց. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am