Հրաչյա Մուշեղյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում է․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում է՝ սեպտեմբերի 12-ից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ ՀՔԾ նախկին քննիչ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Հրաչյա Մուշեղյանը, որն այժմ փաստաբանական գործունեություն է իրականացնում, օրերս կալանավորվել է։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Մուշեղյանին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը, որի վարույթում շուրջ մեկ տարի է, ինչ գտնվում է Հրաչյա Մուշեղյանի վերաբերյալ քրեական գործը։

Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Մուշեղյանը 2023 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հարբած՝ ոչ սթափ վիճակում՝ (ալկոհոլի պարունակությունը արտաշնչած օդի մեջ 0.803 միլիգրամ) վարելով «FORD FUSION 1.6 ECOBOOST» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայով՝ Փափազյան փողոցի կողմից դեպի Վրացական փողոց տանող ուղեմասով և հասնելով Կոմիտասի պողոտա, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ տվյալ ճանապարհահատվածում, իրականացրել է իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ ավտոմոբիլը դուրս բերելով հանդիպակաց երթևեկելի ուղեմաս` կատարելով ձախակողմյան երթևեկություն, բախվել է այդ ուղեմասով ուղիղ երթևեկող Անդրանիկ Առաքելյանի վարած ավտոմեքենային, ինչի հետևանքով Առաքելյանը ստացել է մարմնական ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։ Քրեական գործով Մուշեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել բացակայելու արգելքը։ Նախկին քննիչն իրեն արտոնյալ է զգացել ու դատավորը վերանայել է խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ հենց Հրաչյա Մուշեղյանն է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսներին մեղադրանք ներկայացնող քննիչը, ինչից անմիջապես հետո նշանակվել է ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնից տեղափոխվեց Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնում։ Մուշեղյանը պաշտոնից ազատվել էր պատերազմից հետո, ապա՝ վերադարձել՝ նշանակվելով Հակակոռուպցիոն կոմիտեի կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնում։ Նշված պաշտոնից ազատվելուց հետո փաստաբանական գործունեություն է իրականացնում։ Նշենք, որ Մուշեղյանը եղել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնող քննիչը։

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Բաքվում շարունակում են դատել ապօրինաբար պահվող հայերին Երեւանում գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն. Մանրամասներ Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է Դատավորը, դատախազը պատասխան են տալու, եթե անօրիական քայլ կատարեն․ Արա Զոհրաբյան Դանիել Իոաննեսյանը դատարանի որոշմամբ պետք է 192,000 դրամ վճարի Նաիրի Հոխիկյանին «Toyota Corolla»-ն բախվել է կայանված «Opel»-ին, ինչի հետևանքով «Opel»-ը նորոգող 3 քաղաքացիներ վրաերթի են ենթարկվել․ մեկի ոտքը կտրվել է․ կա 4 վիրավոր Թուրքիան մտադիր է էներգետիկ ոլորտում նվազեցնել արտաքին կախվածությունը Սա հայրենի Արցախը, Մարտունիում հոր գերեզմանը Ադրբեջանին թողած < Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի Մեզ ուղիղ ասում են․ Հայաստանի համար «սպառնալիք» է նրա սեփական հայ բնակչությունը. Արման Աբովյան «Իմ կյանքի մեծագույն սխալը գործեցի՝ ողջունելով Նիկոլ Փաշինյանին»․ Միքայել Սրբազան Նեղանում եք, երբ ձեզ անվանում են կոլաբորացիոնիստ․ Ձեր իշխանության օրոք Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից առնվազն 200 քառակուսի կմ. Դանիելյան Կոտայքի մարզում կցորդիչով բեռնատարի թափքից բլոկները թափվել են «BMW X5»-ի վրա Արարատից հրաժարումը Հայաստանի թուրքացման մասին է, այլ ոչ թե անվտանգության․ թուրքական վիլայեթում անվտանգ չի լինելու․ Վարուժան Գեղամյան Հակահայ ողորմելի... Հոր գերեզմանը թուրքին հանձնած հակահայ տականք...ԱԽՔ֊ի Արմեն Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է հաստատվել․ Ալիևը՝ Թուրքիայի ԳՇ պետին Կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Կադաստրի պետն ու իր աշխատակազմի ղեկավարը դաժան ծեծի են ենթարկել աշխատակցի ամուսնուն Օկուպացված Արցախում Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները Դա զզվելի վարքագիծ է. Մի հավասարվեք նրանց. Շարմազանով Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես ձեռք բերված խաղաղություն, իրականում` խաղաղության հաստատման հետ որևէ կապ չունեցող մեծ նախընտրական խաբեություն է Հրաչյա Մուշեղյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում է․ «Փաստինֆո»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am