Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հայորդիները զոհվել են, որ մենք երջանիկ ապրենք, - ՔՊ» խմբակցության քարտուղարը Արթուր Հովհաննիսյանն այսօր այսպես է արդարացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսայի հետեւանքով հարյուրավոր զոհերի օրը տոնախմբություն կազմակերպելը։
«Մեր հայրենակիցները զոհվել են, որ մենք ապրենք, իրենք զոհվել են, որ մենք երջանիկ լինենք։Իրենք իրենց կյանքը տվել են ՀՀ-ի պետականության, ժողովրդի բարեկեցության, մեր բոլորի, երեխաների երջանկության համար»,- նշել է նա ու ավելացրել. «Իրենք իրենց կյանքը տվել են ՀՀ-ի պետականության, ժողովրդի բարեկեցության, մեր բոլորի, երեխաների երջանկության համար։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին նրանք երկնային կյանքում երջանկանում են, որ տեսնում են իրենց անձնազոհության շնորհիվ իրենց երեխաները, հարազատները, հայրենակիցները ժպտում են, ուրախանու, երգում ու պարում են։
Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու օրվա մեջ թեկուզ 1 ժամով պետական մակարդակով այց չի կատարվել զոհերի շիրիմներին՝ «ՔՊ»-ական Տիգրան Պարսիլյանն ասաց. «Ֆիկտիվություն կա, երբ միայն կոնկրետ օրերի են հիշում։ Կարծում եմ չեք կարող պնդել, որ զոհվածների շիրիմներին պետական մակարդակով այցելություններ չեն տեղի ունենում, նույնիսկ ոչ լուսաբանվող և ավելի նեղ այցեր են տեղի ունենում և այս տիպի այցերը շատ ավելի կարևոր են, քան լրատվամիջոցների մոտ կոնկրետ օրերի այցերը։ Հիշատակը հիշելը, երբ կոնկրետ օրերով է պայմանավորված, ավելի ֆիկտիվ է, քան երբ ի սրտե այցեր են լինում»։
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը