Ի՞նչ է թաքնված Գևորգ Պապոյանի ներկայացրած «ճոխ» աճերի հետևում. Hetq.am

Թերի կամ խեղաթյուրված տնտեսական ցուցանիշները հասարակությանը մոլորեցնելու «լավագույն» գործիքներից են։ Այս մասին գրում է Հետքը:

Օգոստոսի 18-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ 2025 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանից ԵՄ ապրանքների արտահանումն աճել է.

պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով,
ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով,
ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով
«Այս աճերն ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում»,- նշել է Պապոյանը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դեպի ԵՄ արտահանման գծով էական ձեռքբերումներ ունենք։ Բայց արդյոք ամեն ինչ այդքան միանշանակ է։

Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է այս տարվա հունվար-հուլիսի արտաքին առևտրի վիճակագրությունը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի արտաքին առևտրի ոլորտում, մի քանի փաստ ենք առանձնացրել, որոնք բոլորովին էլ մեծ աճերի մասին չեն։

Ի դեպ, Գևորգ Պապոյանը դեպի ԵՄ արտահանման աճի մասին գրառումից օրեր անց անդրադարձել է նաև դեպի ԵԱՏՄ արտահանմանը և հայտնել, որ այս հունվար-հուլիսին այն աճել է 2.4%-ով։ Շեշտել է ծաղիկների արտահանման աճը։

«Այս տեղեկատվությունը կարևոր է, քանի որ մամուլում և սոցցանցերում որոշ պսևդոփորձագետներ պարզապես մոլորեցնում են մեր ժողովրդին՝ ՌԴ-ից Հայաստան, ապա Էմիրություններ նախորդ տարվա նկատմամբ ոսկու «տեղափոխության» կրճատումը ներկայացնելով որպես տնտեսական կոլապս, այնինչ այն ՀՀ-ի և մեր բնակչության համար ոչ միայն ստեղծում էր 0-ին ձգտող արդյունք, այլ ընդհակառակը՝ մի բան էլ ռիսկեր էր ստեղծում պետության ու բիզնես միջավայրի համար»,-գրել է նախարարը։

Դեպի ԵԱՏՄ արտահանումը, սակայն, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, ոչ թե աճել է, այլ՝ նվազել։

2025-ի հունվար-հուլիսին արտահանումը Հայաստանից 49.6%-ով նվազել է

2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 4 մլրդ 427 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 49.6%-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Միանգամից առաջ անցնելով նշենք, որ այս կտրուկ անկումն առաջին հերթին պայմանավորված է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ոսկու արտահանման կրճատմամբ։ Եթե նախորդ տարվա հունվար-հուլիսին Հայաստանից ԱՄԷ արտահանվել է մոտ 4 մլրդ դոլարի ապրանք, ապա այս տարվա նույն ամիսներին 1.2 մլրդ դոլարի (անկումը՝ 68.7%):

Հաջորդ տեսանելի անկումը դեպի Չինաստան արտահանման գծով է։ Հայաստանն այս յոթ ամսում Չինաստան է արտահանել 362 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է 53.4%-ով։

Որոշ երկրների մասով էլ արտահանման ոչ մեծ աճ կա, ինչպես Գերմանիայի և Շվեյցարիայի գծով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
«Հենց նոր Միքայել Սրբազանը ջախջախեց Փաշինյանի իջեցրած պատվերը»․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ եք դուք՝ իմ անձնական օրագրի մեջ եք մտնում․ Միքայել Սրբազան (video) «Մկրտիչ Արզումանյան, որ սրա գիրկն ես քեզ գցում, գերի ես, լա՞վ է»․ Սեյրան Չիլինգարյան (video) Ովքեր կփորձեն իրենց մատերը թաթախել իմ անմեղության մեջ, նրանց տունը կքանդվի․ Միքայել Սրբազան (video) Իրենց ամեն ինչի դիմելու են, մենք էլ ասում ենք՝ մինչև վերջ գնալու ենք․ Դավիթ Ղազինյան (video) ԱԱԾ-ին, Քննչական մարմիններին պետք է դատեն՝ իրենց անգործության համար․ Միքայել Սրբազան (video) Պատվիրատուն էլ գիտի՝ ես անմեղ եմ․ Միքայել Աջապահյան (video) Ստի...Սամվել Կարապետյանից իրենք անասնական վախ ունեն. Դավիթ Ղազինյան (video) Միքայել Աջապահյանն ամբողջությամբ մերկացնում է իր դեմ կարված գործը (video) Ռոմանոս Պետրոսյանը հենց հիմա գիտե՞ք՝ ինչ է անում․ Դավիթ Ղազինյան (video) «Ասել եմ ու կասեմ՝ այս մարդը սպառնալիք է մեր երկրի համար և այդ սպառնալիքը պետք է չեզոքացվի»․ Սրբազան (video) Միքայել Սրբազանի կոշտ ելույթը․ «Շարունակելու եմ ծառայել հայ ժողովրդին» (video) Նիկո՛լ, ղուրբան եղիր, որ ամեն ինչ ավարտվի մի ձևով, թե չէ․․․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Առաջիկայում այս իշխանության հանցագործության մասին հաղորդում ենք տալու․ Սամվել Կարապետյանի փաստաբան (video) «Նիկո՛լ, էս կանանց խոշտանգված մարմիներո՞վ ես գնում խաղաղության». Անժելա Թովմասյան (video) Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն այս տղու ամենամեծ երազանքն է... Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը ստորագրվի, կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ Նուբարաշենի աղբավայրում մի քանի ժամ է՝ հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ Փաշինյանին պարտադրել են Արարատ լեռը հանել կնիքի վրայից․ Սեյրան Օհանյան (video) Ի՞նչ է թաքնված Գևորգ Պապոյանի ներկայացրած «ճոխ» աճերի հետևում. Hetq.am Արմեն Թավադյանը Վարդգես Գասպարիի հետ միջադեպի գործով մեղավոր է ճանաչվել Հերթական ծեծի սկանդալը՝ Նիկոլի պաշտոնյայի մասնակցությամբ․ Աշոտ Անդրեասյան (video) Գալու է արտիստի վրեժի ժամանակը Նահատակվածները երջանկանանում են, երբ իրենց մահվան օրը տոնախմբություն է կազմակերպվում. Կարծում է քպականը «Գոյ թատրոնի» ոչնչացման նոր էջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am