Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՀ թոշակները` ըստ գնողունակության պարիտետի։ Գնողունակության պարիտետը (PPP – Purchasing Power Parity) մեթոդ է, որով տարբեր երկրների եկամուտները կամ ծախսերը վերածվում են «միջազգային դոլարի» (intl $), որպեսզի հնարավոր լինի համեմատել իրական գնողունակությունը, ոչ թե միայն փոխարժեքը։ Ինչ է PPP-ն Սովորական փոխարժեքը ցույց է տալիս՝ որքան արժե ազգային արժույթը արտարժույթի նկատմամբ։ PPP-ն հաշվի է առնում տեղական գների միջին մակարդակը և փոխարկում է ազգային արժույթը «միջազգային դոլարի»՝ այնպես, որ տարբեր երկրներում նույն գնով կարելի է գնել համեմատելի ապրանքների «զամբյուղ»։ Սա ցույց է տալիս ոչ թե որքան արժե դրամը փոխարժեքով, այլ իրական գնողունակությունը Հայաստանում։ Թոշակները կամ աշխատավարձերը միայն փոխարժեքով համեմատելը սխալ է, քանի որ ապրանքների գները երկրից երկիր տարբեր են։ Դրա համար էլ Օօգտագործվում է գնողունակության հավասարակշռության մեթոդը (PPP): PPP-ն ավելի հստակ է ցույց տալիս, թե որքան ապրանք/ծառայություն կարող է գնել թոշակառուն իր երկրում։ Այդ պատճառով մենք վերածեցինք Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի թոշակները PPP «intl $» արժեքների ու ստացանք, որ օրինակ՝ Թուրքիայում նվազագույն թոշակը ≈ 880 intl $, Ադրբեջանում նվազագույնը ≈ 624 intl $, Վրաստանում միջինը ≈ 389–500 intl $, Հայաստանում նվազագույնը ≈ 246 intl $»։
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը